Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Մշակույթ

Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը

Նիլ Սայմոնի The  Good Doctor կատակերգությամբ Հայաստանում մեկնարկեցին Համազգային մշակութային միության  Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հյուրախաղերը: Մայիսի 10-ին հյուրախաղերի մեկնարկն ազդարարվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հյուրախաղերի շրջանակներում լիբանանցիները կլինեն նաև  Վանաձորում և Երևանում:

Կարևորելով նմանատիպ այցերը` Համազգային մշակութային միության  «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճիանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, անցած տարի ևս թատերախումբը Հայաստանում էր, սակայն ի տարբերություն այս տարի հայ հանդիսատեսի դատին ներկայացվող կատակերգության, ներկայացվել էր 2 ողբերգություն: «Մենք հավատում ենք, որ այս հյուրախաղերը մեծ նպաստ  կբերեն լիբանանահայ թատերախմբի որակական աշխուժացմանը ի նպաստ հայ թատրոնի զարգացմանը հայրենիքից հեռու»,-նշեց Մարտիկ Դեմիրճիանը՝ հիշեցնելով նաև, որ մեկ տարի առաջ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Լիբանանում էր՝  Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հրավերով:

Հակոբ Տեր-Ղուկասեանի  բեմադրությամբ գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվեց  Նիլ Սայմոնի 7  դրվագ՝  առօրյա  կյանքը ներկայացնող մեղմ հումորով, ծիծաղով ու նաև  ողբերգությամբ:

Երեկոյի  ընթացքում, ի  արժևորումն Լիբանանում մշակութային ու հայապահպան գործի,  թատերախումբն արժանացավ Շիրակի մարզպետի և  Գյումրու քաղաքապետի պատվոգրերին:

Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից։ Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր։ Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին։ Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով։ Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանում, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ։ Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Իրանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում։

 

Արմենուհի Մխոյան