Մարուքյանը հեռացավ հատուկ դեսպանի պաշտոնից
Էդմոն Մարուքյանը վարչապետին է ներկայացրել Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում։ Ֆեյսբուքյան իր էջում Մարուքյանը գրել է, թե վերջին շրջանում միակ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականների տարբերություններն անհնարին են դաձրնում պետական ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատով։
Արդեն նախկին Հատուկ հանձնարարություններով դեսպանը չի մանրամասնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ են տարբեր եղել մոտեցումները։ Էդմոն Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մարտից։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործող իշխանությունները հատկապես վերջին շրջանում չափազանց դժգոհ են եղել Մարուքյանի գործունեությունից, վերջինս բավական զգուշավոր գործիչ լինելով` մի քանի անգամ իշխանություններին զգուշացրել է իրենց քաղաքականության վնասակարության մասին, փորձել հետ պահել անխոհեմ քայլերից և մեթոդներ առաջարկել անցնցում արտաքին քաղաքականություն վարելու, սակայն հատկապես սորոսական հետագիծ ունեցող պաշտոնյաների՝ մասնավորապես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հարաբերությունները լրջորեն սրվել են։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը նախընտրել է սորոսականներին՝ «Ելք» դաշինքի իր նախկին գործընկերոջից։
Մարուքյանը, ըստ ամենայնի, կանցնի ընդդիմադիր ճամբար, այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ նրա վարկանիշը բարձրացնելու խնդիր չի կարող լուծել։ 44-օրյա պատերազմից հետո Մարուքյանն իմիջային լուրջ կորուստ է ունեցել՝ աշխատելով Նիկոլ Փաշինյանի դիլետանտների թիմում։
Դավիթ Կարապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին