Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժումը փաստեր է հավաքում Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն այսօր կոչ է հրապարակել, որն ամբողջության ներկայացնում ենք ստորև։

«Լեմկինի ինստիտուտ հայտնի ոչ կառավարական կազմակերպությունը, որը մասնագիտացված է էթնիկ զտումների և ցեղասպանությունների ուսումնասիրման, նախազգուշացման և կանխարգելման գործում, Հայաստանի ղեկավարության պատշաճ արձագանքի բացակայության պայմաններում, դիմել է «Համահայկական ճակատ» շարժմանը՝ մինչև 2024 թվականի մարտի 22-ը Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ կատարած հանցագործությունների ցանկը նախապատրաստելու խնդրանքով:
2022 թվականին այս կազմակերպությունը հրապարակային ակցիաներ է անցկացրել՝ Արցախի բնակչությանը Ադրբեջանի կողմից «ցեղասպանական շրջափակումից» պաշտպանելու համար։ 2023 թվականին նա համապատասխան կոչերով դիմել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության ղեկավարներին։ Լայն արձագանք է գտել 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ինստիտուտի կողմից հրապարակված «Արցախի Հանրապետությունում ռիսկի գործոնները և հանցագործության (ցեղասպանության) ցուցիչները. Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղի ունեցած վայրագությունների նկատմամբ ՄԱԿ-ի համակարգային վերլուծության կիրառում» հաշվետվությունը: Կազմակերպության հաջորդ փաստաթուղթը՝ «Կարմիր դրոշի ահազանգը», հրապարակվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, որը վերաբերում Բաքվի գործողություններին։
Լեմկինի ինստիտուտի նման ամփոփագիրը թույլ է տալիս ենթադրելու իր մասնագետների կողմից իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն և գնահատում, և գլխավորը՝ հնարավորություն է տալիս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել արցախցիների և ողջ հայ ժողովրդի խնդիրների վրա։

Կարծում եմ, որ նրանց պարզապես սովորական փաստաթղթեր ուղարկելը, որտեղ թվարկվում են Բաքվի վայրագությունները, որոնք արդեն շատ անգամ են փոխանցվել եվրոպական իրավապաշտպան կառույցներին, բավարար չեն։ Անհրաժեշտ է պատրաստել լայն ակնարկ՝ արտացոլելով ոչ միայն տեղի ունեցած և այսօր կատարվող սարսափելի իրական պատկերը, այլև դրանում բերել հիմնավոր ապացույցներ Ադրբեջանի վարչակարգին Թուրքիայի կողմից աջակցության մասին, ինչպես նաև վկայակոչել փաստեր Հայաստանի իշխանությունների և անձամբ սեփական ժողովրդի ցեղասպանության մեղսակից Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին:
Դրա համար մենք ձեր օգնության կարիքն ունենք:

Եղբայրնե’ր և քույրե’ր, թանկագի՛ն հայեր.

Հորդորում և խնդրում եմ Ձեզ՝ «Համահայկական ճակատ» շարժման կողմնակցնե՛ր և համակիրնե՛ր, իրական ընդդիմադիր բոլոր ուժե՛ր. մեր Շարժման հարթակում մշակել միասնական փաստաթուղթ՝ «Ժողովրդի հիշողությունը և նրա դավաճանները» վերնագրով, Լեմկինի ինստիտուտ ուղարկելու համար։ «Համահայկական ճակատ» շարժման հասցեին ուղարկեք հայերի և՛ պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների դեմ կատարված հանցագործությունների բոլոր շատ և քիչ հայտնի փաստերը, և՛ հնարավորության դեպքում հաստատել ֆոտո և վիդեո նյութերով։ Համոզիչ փաստարկ նախապատրաստելու համար կարևոր են ձեր վերլուծական եզրակացությունները, որոնք ձեր կարծիքով հիմնավորում կամ ապացուցում են, Հայաստանի իշխանությունների կողմից Հանրապետության Սահմանադրության և օրենքների խախտումները, մեր ժողովրդի օրինական իրավունքների և պահանջների ոտնահարումը:

Ձեր յուրաքանչյուր դիմումն ու կարծիքը հաշվի կառնվի «Հայ ժողովրդի դավաճանության և ցեղասպանության վկայություններ»-ի նախապատրաստման ժամանակ։ Անկեղծորեն ապավինում եմ մեր Հայրենիքի և նրա ապագայի նկատմամբ ձեր հոգատար և ոչ անտարբեր վերաբերմունքին»: