Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությունը Անկախության հռչակագիրը չեղարկող իշխանական ձեռնարկման դեմ պայքարի իր օրակարգի շրջանակներում փետրվարի 29-ին անցկացրեց համաժողով՝ «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» խորագրով։
Համաժողովի նպատակն էր մասնագիտական և քաղաքական գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու, մասնավորապես, Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի վկայակոչումը հանելու իշխանական օրակարգին։
Համաժողովի նպատակն էր նաև նախանշել Հայաստանի գալիքի որոշ ուղենիշներ, երբ երկրում իշխանությունը կլինի ազգային ու պրոֆեսիոնալ ուժերի ձեռքին։
Համաժողովի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում առկա է Հայոց անկախ պետականության հիմքերը խարխլող այս ձեռնարկման դեմ պայքարի հարցում լայն փոխհամաձայնություն․ քաղաքական տարբեր ուժերի միջև առկա խնդիրներն ու տարակարծությունները չեն կարող խանգարել հանուն անկախ պետականության համախմբմանը։
Համաժողովի բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում էին հասարակական, քաղաքական, կրթության, գիտության, մշակույթի գործիչների լայն շրջանակ։
Համաժողովին հնչեցին բազմաթիվ մասնագիտական գնահատականներ ու քաղաքական ուղերձներ, որոնցից առանձնացնում ենք հետևյալները․
1. Անկախության հռչակագիրը Հայոց անկախ պետականությանը վերածնունդ տալու հայ ժողովրդի հավաքական կամքի արդյունքն է, այն ընդունվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, Հայաստանի քաղաքական ուժերի ամենալայն ներկայացվածությամբ ու գերկոնսենսուսային պայմաններում։ Հռչակագիրը սկզբնավորել է Հայոց անկախ պետականությունը, որը ճանաչվել է աշխարհի պետությունների մեծագույն մասի, միջազգային կազմակերպությունների կողմից և երբեք առիթ չի տվել միջազգային իրավունքի սուբյեկտների հետ Հայաստանի հարաբերությունների խաթարման։
2. Անկախության հռչակագիրը, իր մեջ օրգանապես բովանդակելով նաև Արցախի ինքնորոշման իրավունքը, սովորական նորմատիվ-իրավական ակտ չէ, ուստի ենթակա չէ չեղարկման կամ փոփոխման։ Սահմանադրական ոչ մի փոփոխություն կամ նոր սահմանադրություն չի կարող չհիմնվել Անկախության հռչակագրի վրա՝ իր բոլոր դրույթների հաշվառմամբ։
3. Կեղծ, անընդունելի ու անթույլատրելի է խաղաղության հեռանկարը Անկախության հռչակագրից առկախելը։ Հայաստանը կայուն խաղաղության կարող է հասնել համապարփակ պաշտպանություն կազմակերպելով, ճկուն և բանական արտաքին քաղաքականություն վարելով և ներքին, ինչպես նաև համազգային համերաշխություն ու համախմբում ապահովելով։ Ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծերը, արդյունավետ կենսագործման պայմաններում բարձրացնում են Հայաստանի գործոնայնության մակարդակը և ապահովում անվտանգության լրացուցիչ բարձիկներ։
4. Հայ ժողովրդի քաղաքական կազմակերպումը չպետք է հիմնվի արհեստականորեն կրկնօրինակված մոդելների ու գաղափարների վրա։ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը հայ ժողովրդին ընձեռում են ազգային կենսունակ պետական համակարգ կառուցելու և կայացնելու հնարավորություն, ինչի մեջ անառարկելի նպաստ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հայ ժողովրդի պատմական, ազգային հիշողությունը կրող և ազգային բարոյականության սկզբունքները պահպանող ու փոխանցող եզակի կառույց։
5. Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը։