Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում
Նիկոլ Փաշինյանը երեկ փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության անդամներ, նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև ՔՊ վարչության անդամ է։
Թե ի՞նչ հարցեր են քննարկվել, «Քաղպայմանագրում» փորձում են գաղտնի պահել։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ բոլորին պարտադրել են հեռախոսները հանձնել անվտանգության աշխատակիցներին, իսկ նիստերի դահլիճում, որտեղ կայացել է այդ հանդիպումը, միացրել են այսպես կոչված խլացուցիչները։
Փաշինյանը կուսակիցներին է ներկայացրել բանակցային գործընթացում առկա իրավիճակի նրբությունները, ինչպես նաև հնարավոր սպառնալիքները, նշել, որ այս պահին ինքը վտանգ զգում է միայն Ռուսաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից առայժմ վտանգ չկա։ Մասնավորապես ընդգծել է, որ վերջին օրերին, հատկապես Մյունխենի անվտանգության համաժողովից հետո, ադրբեջանական կողմի հռետորաբանությունը բավական մեղմացել է և պաշտոնական Բաքուն բազմաթիվ անգամներ նշել է, որ Հայաստանի հետ ռազմական էսկալացիայի ծրագրեր չունի։
Փաշինյանը նաև հայտնել է, որ հնարավոր է Ռուսաստանից փորձեն Հայաստանում նոր բողոքի ալիք բարձրացնել իր դեմ, հանձնարարել է հնարավորինս կոշտ արձագանքել ընդդիմությանը։ Նաև պատգամավորներից ու պաշտոնյաներից պահանջել է մնալ Երևանում, որևէ կերպ գործուղման համար չդիմել, ինչպես նաև ուշադիր լինել սեփական անվտանգության համար։
Հրանտ Սիմոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին