Ռուսաստանը կանցնի՞ գործնական քայլերի. Լավրովը հստակ ասեց
Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական վարչախմբի քաղաքականությունը, ինչպես և վերջին շրջանի հայտարարությունները չափազանց վտանգավոր հետևանքներ են ունենալու։ Ռուսաստանն արդեն իսկ անցել է բացահայտ սպառնալիքների։ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հայտարարել է, թե Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել գործնական քայլերի մասին։
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածքային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որ Երևանը կխզի կապերը Ռուսաստանի հետ։ «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել և Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել՝ Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,- ասել է Լավրովը, պնդել, թե հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Լավրովը պարզ և կոնկրետ ասել է, որ կողմնորոշվել է պետք և սպասում են Երևանի պատասխանին վերջնական, թե ի՞նչ են որոշում՝ սառեցնում են անդամակցությունը, թե շարունակում են նորմալ հարաբերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ։
Անթալիայում իր ասուլիսի զգալի հատվածը Լավրովը նվիրել է Հայաստանին, ընդ որում, նշենք, որ Անթալիայի համաժողովին մասնակցող Արարատ Միրզոյանն ընդհանրապես հրաժարվել է հանդիպում ունենալ Սերգեյ Լավրովի հետ, և ռուսական կողմի այս նյարդային արձագանքը, ինչպես և գործնական քայլերի անցնելու սպառնալիքը վկայում են, որ Ռուսաստանը չափազանց լուրջ է տրամադրված Հայաստանի Հանրապետության մասով և չեն բացառվում ֆորս մաժորային իրավիճակները։
Սաղաթել Հայրապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին