Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Սկսած 2021թ․ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը։ Մնացած բոլոր հարցերը, այս երկու տարում տեղի ունեցածը, առաջիկայում տեղի ունենալիք իրադարձությունները դրա ածանցյալն են։

Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
 
Սրա հետևանքով է փակվել Լաչինի միջանցքը, սրա հետևանքով է Հայաստանի իշխանությունը թեքվել դեպի Արևմուտք, սրա հետևանքով են օրօրի լարվում հայ-ռուսական հարաբերությունները։
 
Այս կետի չկատարման դիմաց Հայաստանի իշխանությունը պատրաստ եղավ ամբողջությամբ հանձնել Արցախը՝ դրանով փորձելով փակված համարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
 
Արդյունքում, Ադրբեջանը, Սյունիքով ճանապարհի թեման ետ քաշելով, միջազգային կոնսենսուսի ներքո իրականացրեց Արցախի ամբողջական հայաթափում և հիմա նորից վերադարձել է հայ-ադրբեջական հարաբերություններում մնացած միակ օրակարգին՝ Սյունիքով ճանապարհին։
 
Արդյոք պետք է տա՞լ այդ ճանապարհը։ Միանշանակ՝ ոչ։ Ի զորու՞ է դա չանել այս իշխանությունը։ Միանշանակ՝ ոչ։
 
Երկար տարիներ հայ-ադրբեջանական հարաբերություններում կար մի հիմնական հարց, որի շուրջ ձևավորվեց միջազգային կոնսենսուս։ Դա հինգ շրջանների վերադարձն էր։ Եվ փաստացի դա էր Հայաստանի արտաքին և նաև ներքին քաղաքական միակ իրական օրակարգը՝ վերադարձվո՞ւմ էր հինգ շրջանը, թե` ոչ։ Սակայն դա չդարձավ օրակարգ և արդյունքում միջազգային կոնսենսուսը ապահովեց շրջանների վերադարձը ռազմական ճանապարհով։
 
Հիմա Հայաստանի գլխին կախված է Սյունիքի ճանապարհի հարցը, որի շուրջ թեև չկա միջազգային կոնսենսուս, բայց Ռուսաստանի և Արևմուտքի մոտ կա իրարից առանձին այդ հարցը լուծելու որոշում և գործընթաց։ Ընդ որում, այդ գործընթացի մեջ մեծ մասնաբաժին ունի մյուս կողմին այդ գործընթացից հանելու կարևորությունը։
 
Արդյունքում, Ադրբեջանը գտնվում է շահեկան դիրքում՝ կամ Ռուսաստանի կամ Արևմուտքի՝ արդեն ի դեմս Թուրքիայի, միջոցով կստանա ճանապարհ դեպի Նախիջևան։ Սրան զուգահեռ շարունակում է Հայաստանի նկատմամբ այլ ճնշումներ գործադրել՝ հակամարտությունը տաք պահելու նպատակով։
 
Ի վերջո, հնարավոր է, որ Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտի պատճառով ճանապարհի հարցը որոշ ժամանակ դեռ չլուծվի, որը մի օր Ադրբեջանի մոտ կձևավորի «լեգիտիմ իրավունք» ինքնուրույն լուծելու այդ հարցը, ինչպես եղավ հինգ շրջանների դեպքում։
 
Հարցին այլ լուծում տալու Հայաստանի վերջին փորձը «Խաղաղության խաչմերուկն» է, որը սակայն այդպես էլ չի արժանանում միջազգային կոնսենսուսի։ Արդյունքում, Հայաստանը պարտավոր է խոսել բոլորի հետ՝ Հայաստանի շուրջ, նոր, հայանպաստ կոնսենսուս ձևավորելու նպատակով»։
Հնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է