Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Ճողվածքի վտանգն ու անհեռատես քաղաքականության հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Արևմուտքին Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը հետաքրքիր են բացառապես այն համատեքստում, որ այս տարածաշրջանը վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Եվ երբ եվրոպական երկրների կողմից նշվում է Հայաստանին աջակցելու մասին, ապա դա դեռևս չի նշանակում, որ նրանք շահագրգռված են, որ Հայաստանը հզորանա։ Նրանց հետաքրքրում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի միջոցով հարվածել Ռուսաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են Արևմուտք-Ռուսաստան բախումների դաշտ՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում Հայաստանը կարողացել է առանց հակասությունների դաշտ մտնելու հարաբերությունները միաժամանակ խորացնել ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ։

Փաշինյանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, ու սա տեղի է ունենում մի կողմից՝ մեր երկրի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին ուղղված՝ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեղադրանքների համատեքստում։ Ժամանակի ընթացքում ՀՀ իշխանությունները փորձում են այս կոնտեքստում խստացնել իրենց հռետորաբանությունը։ Օրինակ՝ վերջերս Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե դե ֆակտո սառեցրել են Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ նրա իշխանական համախոհներն էլ ընդգծեցին, որ եթե պետք լինի՝ նաև դե յուրե դուրս կգան ՀԱՊԿ-ից։ Բայց եթե իսկապես Հայաստանը մտադիր է փոխել իր արտաքին քաղաքական կուրսը և խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, պետք է նաև դուրս գա Ռուսաստանի հետ ունեցած այլ ինտեգրացիոն միավորումների կազմից։ Բայց Փաշինյանը որևէ վերապահում չունի ԵԱՏՄ-ի հետ կապված, ավելին՝ կարևորում է այդ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Ու Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները։ ԵԱՏՄ-ի մեխանիզմների արդյունքում է նաև, որ Հայաստանին հաջողվել է վերջին տարիներին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ու այս պայմաններում զարմանալին այն է, որ ԵԱՏՄ գործունեությունից դիվիդենտներ ստանալու հետ մեկտեղ ՀՀ իշխանությունները խոսում են ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումների մասին, ինչը դուրս է իրատեսականության սահմաններից։ Այսպիսի քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները ձգտում են Արևմուտքից գործնական աջակցություն ստանալ, ինչը կարող է լինել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական ուղղություններով։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից դուրս չգալու հետ մեկտեղ ՀՀ ղեկավարությունը ձգտումներ է ցուցաբերում արևմտյան ինտեգրացիոն կազմավորումներին անդամակցելու ուղղությամբ։

Ու դա է պատճառը, որ ռուսական կողմից, մասնավորապես արտգործնախարար Լավրովի շուրթերով հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք պարզաբանում են պահանջում ՀՀ իշխանություններից, թե ինչ հստակ արտաքին քաղաքական ուղղություն է ընտրել Հայաստանը։ Այսինքն, ռուս գործընկերներն առաջարկում են նստել և խոսել, հասկանալ, թե, ի վերջո, կոնկրետ ինչ է ցանկանում հայկական կողմը։ Այլապես ստացվում է, որ ռուսական կողմի մեջքի հետևից Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն դադարեցնում այդ կազմակերպությանն անդամակցությունը։ Փաշինյանը փորձում է միաժամանակ նստել «երկու աթոռի» վրա, ինչն անկարելի է, քանի որ այդ աթոռները ոչ միայն միմյանցից շատ հեռու են, այլև ներկայիս աշխարհաքաղաքական առճակատման պարագայում ուղղակի անհամատեղելի։

Ըստ այդմ, այսպիսի քաղաքականությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու երբ հայկական կողմը փորձի հստակեցնել իր դիրքորոշումը, ապա մի դեպքում Ռուսաստանը կարող է կոշտ արձագանքել, ինչի արդյունքում Հայաստանը կարող է նոր տնտեսական, ռազմաքաղաքական ու անվտանգային մարտահրավերների բախվել, իսկ մյուս դեպքում էլ՝ Արևմուտքը կարող է կոշտ դիրքորոշում արտահայտել այն ուղղությամբ, որ եթե քայլեր չեք ձեռնարկում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ, ինչո՞ւ էիք այդ դեպքում ավելին խոստանում։ Ճիշտ է՝ Արևմուտքը գործնականում հեռու է մեր տարածաշրջանից, բայց լուրջ ազդեցության գործիքների է տիրապետում և կարող է գործի դնել պատժամիջոցների մամլիչը։ Այնպես որ, անհեռատես քաղաքականություն՝ կառուցված փաշինյանական «զրոյական» խաղի կանոններով, լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանին: Իսկ պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանը խցկեց աշխարհաքաղաքական բախման կիզակետ...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում