Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ներկայացուցչին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ Ղրիմի կամրջի վրա հավանական հարձակումը և Ուկրաինայում դաշնակիցների գործողությունները քննարկող Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված, ապա հրապարակված խոսակցությունը չի խարխլել գործընկեր երկրների վստահությունը Գերմանիայի նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել այլ երկրների գործընկերների հետ: Գերմանիայի նկատմամբ վստահությունը չի խարխլվել», - ասել է նա Բեռլինում լրագրողներին:
«Բոլորը հասկանում են նման գաղտնալսումների վտանգը և գիտեն, որ 100 տոկոս պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել: Մեր գործընկերները գիտեն, որ մենք հետևողականորեն և վճռականորեն հետաքննում ենք այս միջադեպը»,- հավելել է նախարարը։
Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել էր, որ գերմանացի բարձրաստիճան զինվորականների միջև ներքին խոսակցությունը Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմամբ հարձակման ծրագրերի վերաբերյալ գաղտնալսվել է:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իտալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ պատշաճ ժամկետում կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված։ Կանցլերը նաև ընդգծել է, որ այս միջադեպը հետաքննվում է «շատ ուշադիր, ինտենսիվ և արագ»։
Ուրբաթ՝ մարտի 1-ին, «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակել է գերմանացի սպաների զրույցի ամբողջական տեքստը. զինվորականները քննարկել են, թե ինչպես են նրանք «ռմբակոծելու Ղրիմի կամուրջ»։
Զրույցին, որը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, մասնակցել են Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության օպերացիաների և վարժանքների բաժնի ղեկավար Ֆրենկ Գրեյֆը, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային օպերատիվ կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոստեդտը։
Ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն առաջարկել են ամբողջ գործողությունը բաժանել փուլերի և պլանավորման հարցում դիմել Մեծ Բրիտանիային։ Սպաներից մեկն ասել է նաև, որ հարձակման համար կարող են օգտագործվել Taurus հրթիռները, եթե օգտագործվի ֆրանսիական Rafale կործանիչը։
Բացի այդ, զրույցի ընթացքում գերմանացի զինվորականները փորձել են գտնել կամուրջի վրա հարձակվելու միջոց՝ չդարձնելով Գերմանիան հակամարտության կողմ։ Տարբերակներից մեկը ուկրաինացիներին պատրաստելն է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան բացատրություն է պահանջում Գերմանիայից։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք