Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունների քայլերն անհեռանկարային է և վտանգավոր. Արշակ Կարապետյան

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 53,8 %-ը, անընդունելի է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար։ Այս հարցն ընդունելի է միայն հարցվածների 42,5 %-ի համար։

«Gallup International Association» ներկայացուցչության անցկացրած հարցման տվյալները երեկ ներկայացվել է հանրությանը։ Հարցվածների 42 %-ը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում Հայաստանի շահերից, և հարցվածների միայն 23,2 %-ն է կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը համապատասխանում է երկրի շահերին, իսկ 13,9 %-ը ձեռնտու է համարում, ևս 16,1 %-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը հավանական բացասական հետևանքներ կունենա։

Փաստացի, այս դեպքում էլ հանրության մեծամասնությունը կտրականապես դեմ է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզմանը՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Այս հարցումը ցրում է բոլոր այն միֆերը, որոնք գործող իշխանությունները փորձում են տարածել հանրության շրջանում՝ ներկայացնելով, թե իբր հասարակության մեջ լուրջ ատելություն կա Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն միավորների նկատմամբ, և հայ հանրությունը ձգտում է դեպի Եվրամիություն։

Ըստ էության, այս հարցումը նաև վստահության քվե էր Փաշինյանի համար և նա «բարեհաջող» այն տապալել է։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը խամաճիկային է, իշխանությունները դրվել են հեռակառավարման վահանակի վրա, իսկ կառավարողները Հայաստանում չեն գտնվում, այլ ԱՄՆ դեսպանատանը, որտեղից էլ Նիկոլ Փաշինյանին հանձնարարում են քայլեր կատարել ՀԱՊԿ-ն լքելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասով։

Ըստ էության, անցկացված հարցումը փաստում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականության անհեռանկարայնության և վտանգավորության մասին։

Ի վերջո նման քաղաքականության հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը պետք է արդեն այսօր իսկ որոշում կայացնի՝ ցանկանում է ապրել նոր վտանգների պայմաններում, թե գործող իշխանություններին հեռացնելով՝ ամրապնդի սեփական երկրի անվտանգությունը։