Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումը. Պեսկով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կանոնադրության կողմ չենք, չենք ճանաչում այն», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՄՔԴ որոշումը՝ ռուսական հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ։
«Մենք նաև գիտենք, որ այնտեղ տեղի են ունենում տարբեր փակ գործընթացներ, որոնք կատարվում են գաղտնի, մենք նման որոշումներին համապատասխան վերաբերվում ենք», - ասել է նա։
ՄՔԴ-ն որոշում է կայացրել Կոբիլաշի և Սոկոլովի դեմ օրդեր տրամադրել «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում՝ կապված ենթադրյալ հանցագործությունների հետ, որոնք կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև առնվազն 2023 թվականի մարտի 9-ը»։
2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի