Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

«Ընդունում եմ, որ բռնաբարել եմ 12 տարեկան աղջկան»․ ուշագրավ իրավիճակ Պեմզաշենի դաժան սպանության գործով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակում է քննել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նախորդ տարի տեղի ունեցած դաժան սպանության գործը։

Գործով մեղադրող դատախազը դատարանում ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Մեղադրանքում մանրամասն ներկայացվեց, թե ինչ հանգամանքներում և ինչպես են Վրույր և Արկադի Բարսեղյանները սպանել ընտանիքի անդամներին։

Ըստ մեղադրանքի՝ Վրույր Բարսեղյանը Արկադի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել են հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Արկադի Միսաքի Բարսեղյանի հետ, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, շահադիտական նպատակով և առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Արկադի Միսաքի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և Զարինե Մելիքսեթյանի սպանությունը թաքցնելու նպատակով, Արկադի Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող 8-ամյա Սարգիս Մելիքսեթյանին և 11-ամյա Կարինե Մելիքսեթյանին, և՝ նախքան վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելը, սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած՝ 11-ամյա Կարինե Մելիքսեթյանի հետ:

Բացի այդ, Վրույր Բարսեղյանը հանդիսանալով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ, քննությամբ չպարզված օրն ու ժամանակին պատրաստել է կտրող, կյանքից զրկելու և առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված այլ առարկա, պահել է այն, որն էլ հայտնաբերվել է նախորդ տարվա մայիսի 2-ին։

Արկադի Բարսեղյանի պաշտպանները դատարանում հայտարարեցին, թե առաջադրված մեղադրանքներն անհիմն են, մերկապարանոց, և դրանք չեն բխում գործի նյութերում եղած փաստական տվյալներից։

Արկադի Բարսեղյանն էլ հայտարարեց, որ իբրև ինքը որևէ կապ չունի այդ դեպքի հետ, և, որ այդ անձանց նա չի էլ տեսել․ «Թող ինձ նստացնեն ստի դետեկտորի վրա, եթե ես ստում եմ, թող պարզվի»։

Մյուս ամբաստանյալը՝ Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարեց՝ ընդունում է, որ բռնաբարել է 12-ամյա Կարինեին, սակայն սպանության հետ, իր խոսքով՝ ինքը կապ չունի․ «Ես սպանության հետ գործ չունեմ։ Ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրին։ Արկադի բարսեղյանի առաջ ես միշտ տուժող եմ եղել։ Ես որ մի բան արել եմ, ինձ կանչել ու ծեծել են»։

Վրույր Բարսեղյանը ցանկություն հայտնեց հանդիպել դատախազի հետ, նշելով, որ հետո կարող է ուշ լինել․ «Ես կուզեմ պարոն դատախազի հետ հանդիպել։ Բաներ կան, որ ես չեմ կարող այստեղ ապացուցեմ, բայց ապացուցելու շատ բան կա։ Հետո կարող է ուշ լինել»։