Ասիայում արևային էներգիան առաջ է անցնում ածխից
Նոր հետազոտության համաձայն՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների արժեքն Ասիայում անցած տարի 13 %-ով պակաս է եղել ածխի արժեքից, իսկ 2030 թվականին տարբերությունը կկազմի 30 %։ Արևային էներգիան դուրս է մղում ածուխը՝ Ասիայի որպես էներգիայի ամենաէժան աղբյուրի դիրքերից։
«Wood McKenzie» ընկերության վերլուծության համաձայն՝ ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերականգնվող էներգիայի աղբյուրների արժեքը հասել է պատմական նվազագույնի 2023 թվականին, ընդ որում, միտումներն այնպիսին են, որ ամեն հաջորդ տարի նոր ռեկորդներ են սահմանվելու։ Սա չափազանց կարևոր է, քանի որ նշանավորում է վերականգնվող էներգիայի աղբյուրների մրցունակության աճը ածխի նկատմամբ։ Այս միտումների շարժիչ ուժը վերականգնվող էներգետիկայի նախագծերի կապիտալ ծախսերի նվազեցումն է։
Չինաստանն այս առումով առանձնահատուկ ցուցանիշ է գրանցել, նախորդ տարվա համեմատությամբ գրեթե 70 %-ով նվազեցնելով սարքավորումների իքնարժեքն իր համար։ Ակնկալվում է, որ Չինաստանը 50 % գերազանցության կհասնի մինչև 2050 թվականը։
Արևային էներգիայի արժեքի զգալի նվազումը 2020 թվականին նաև վկայում է առաքումների շղթայում խզումների և գնաճային ճնշման դադարեցումը։ Արդյունքում ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներից 11-ում, արևային էներգիան դարձել է էներգիայի ամենաէժան աղբյուրը։ Նման տեմպերով ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն արդեն 2030 թվականին իրենց ողջ էներգիայի զգալի մասը կարող են ստանալ արևից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»:
Անի Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի