Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Յոթ երկրներ նախազգուշացրել են Ռուսաստանում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանում առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Նախազգուշացմանը միացել են Լատվիան, Հարավային Կորեան, Շվեդիան, Կանադան, Գերմանիան և Չեխիան, գրում է dw.com-ը։

Լատվիայի ԱԳՆ-ն, վկայակոչելով ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությունը, ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, կոչ է արել իր քաղաքացիներին զգույշ լինել և առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել Մոսկվայում զանգվածային հավաքներից։ Գերատեսչությունը նաև կոչ է արել Լատվիայի քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ «միջազգային անվտանգության ոլորտում լարված իրավիճակի պատճառով»։

Կանադայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, ինչպես նաև զգուշացրել են ահաբեկչական հարձակման վտանգի մասին։ Նման նախազգուշացում է արել նաև Ռուսաստանում Հարավային Կորեայի դեսպանատունը։ Շվեդիայի դեսպանատների և հյուպատոսությունների կայքում հայտնվել է նախազգուշացում, ըստ որի երկրի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Ռուսաստան «տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով», իսկ Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հատուկ զգուշանալ և խուսափել մարդաշատ վայրերից «Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում ծայրահեղական խմբավորումների հնարավոր հարձակումների մասին հայտնված տեղեկությունների պատճառով»:

Իր հերթին, Գերմանիայի ԱԳՆ-ն թարմացրել է Ռուսաստանի Դաշնություն մեկնելու վերաբերյալ առաջարկությունները խստորեն խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հրաժարվել դրանցից:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր էր ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական բյուրոն են զգուշացրել վտանգի մասին։ Բացի այդ, Պետդեպարտամենտը առավելագույնի է բարձրացրել Ռուսաստան մեկնելու ռիսկի մակարդակը։

Հայկ Մինասյան