Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ Ալեքսանդր Լապշին

Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Կյանքումս առաջին անգամ դատարան եմ այցելել ոչ որպես մեղադրյալ (Ադրբեջանում՝ Արցախ այցելելու համար) և ոչ որպես մեղադրող (Ստրասբուրգի Եվրոպական դատարանն ընդդեմ Ադրբեջանի՝ ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար), այլ որպես այցելու։

Հայաստանի դատարանները բաց են, դատարանի թույլտվությամբ կարող եք ներկա գտնվել ցանկացած դատական նիստի և լուսանկարել այնտեղ։

Այս դեպքում գործը շատ հնչեղ է՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով։ Նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։ Լավը այն է, որ Ադրբեջանում իմ փորձի համեմատ. մեղադրյալին ձեռնաշղթաներով վանդակում չեն պահում, դատարանի դահլիճում դիմակավորված ավտոմատներով ապուշ ծաղրածու չկա: Վատը՝ մնացած ամեն ինչն է»,- գրել է նա: