Փաշինյանի վախերը և սին ակնկալիքները
Գործող վարչախումբը անկեղծորեն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հեռանալու է մեր տարածաշրջանից։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում լրագրողների դիտարկմանը, թե Մոսկվան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, պատասխանել է . «Ռուսաստանը նաև ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը և ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ են, բայց դա գործնականում չի իրացվել, այդ դեպքում ով է ասել, որ առաջին հայտարարութունն իրացվելու է»,- նշել է Փաշինյանը, փաստացի ակնարկելով իր պատկերացումները ապագայի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հաստատել է, որ պաշտոնապես ծանուցել են ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, ընդ որում, ըստ Փաշինյանի ձևակերպումների, դա արել են մեղմիկ դիվանագիտական լեզվով, տեղեկացրել են, քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում , այդ թվում ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը՝ մասնավորապես օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ և հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության, -ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել է, որ իսկապես գերատեսչական գրություն է ստացվել և այժմ շփումներ են իրականացվում գերատեսչությունների մակարդակով։ Այս պահին ավելին ասել չեմ կարող,- նշել է Պեսկովը։
Փաշինյանի մտահղացումն իրականացնելու դեպքում արդեն օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում չեն լինի և առնվազն այս մի դրվագով Փաշինյանին կհաջողվի «միավորներ» հավաքել արևմտյան հովանավորների մոտ։ Ի վերջո գաղտնիք չէ, որ գործող վարչախումբն ամեն ինչ անում է իր արտաքին տերերին հաճոյանալու նպատակով։
Վարդուհի Մարկոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան