Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար
Խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ռուսական հեռուստաալիքներով հայերին վերաբերող հաղորդումներին:
«Մոսկվայում ընթանալու են խորդհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը, որի ընթացքում մենք ներկայացնելու են լուծումների մեր առաջարկները, որոնք բխելու են ՀՀ պետական շահերից, այն է ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի միջամտություն ՀՀ ներքին գործերին, չի հնչի վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի նկատմամբ»,- հավելեց նա:
Հայրապետյանի խոսքով՝ լուծումների փաթեթը նախորդ դեկտեմբերյան փաթեթի համեմատ բովանդակային փոփոխություն չունի: Վերջին շրջանում այլօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար բնույթ է կրում, համաձայնագրի վերահսկողական գործառույթները չեն աշխատում:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք քննարկվելու է ռուսական ալիքները հանելու հարցը, նախարարը պատասխանեց․ «Պոլիտկոռռեկտությունից ելնելով՝ չեմ պատասխանի այդ հարցին։ Միայն կարող եմ վստահեցնել, որ նախարարության յուրաքանչյուր որոշման մեջ ՀՀ արժանապատվությունն է դրված»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան