Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է

24info.am-ի հարցերին պատասխանում է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը։  

-Պարո՛ն Ասրյան, մամուլը գրում է, որ սույն թվականի մարտի 14-ին Մոսկվա քաղաքում Դուք կրկին հանդիպել եք ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական Ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։

Այո՛, մամուլը ճիշտ է գրում։

-Ի՞նչ եք քննարկել Արշակ Կարապետյանի հետ։

Արշակ Կարապետյանի հետ, բնականաբար, միշտ քննարկել և քննարկում ենք բացառապես Հայաստանի փրկությանը, պաշտպանությանը և հզորացմանն ուղղված հարցեր, այդ թվում նաև՝ «Համահայկական Ճակատ» շարժման գործունեությանը վերաբերող հարցեր։

-Ի դեպ՝ Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ նախաձեռնող խումբը ստեղծում է «Համահայկական Ճակատ» անունով կուսակցություն։ Այսինքն, շարժումը դառնում է կուսակցությո՞ւն։

Իհարկե, ո՛չ։ Այդ հարցին Արշակ Կարապետյանը հստակ պատասխանել է, որ ոչ թե «Համահայկական Ճակատ» շարժումն է կուսակցություն դառնում, այլ նույն անունով հիմնադրվող կուսակցությունը նույնպես միանալու է «Համահայկական Ճակատ» շարժմանը։ Ավելին, հաշվի առնելով, որ «Համահայկական Ճակատ» շարժումն արդեն իսկ միջազգային ճանաչում ունեցող շարժում է, բազմաթիվ այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատ մարդիկ հայտ են ներկայացրել՝ միանալու «Համահայկական Ճակատ» շարժմանը։

Ինձ համար շատ կարևոր է, թե Համահայկական անունը կրող շարժումն ով է ղեկավարում։ Ճանաչելով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ միանշանակ ասում եմ, որ Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է։