Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ
Քաղաքականություն

Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Այսօր վերադարձել եմ Տավուշի մարզից։ Հանրության հետ մտադիր եմ կիսվել երկու հարցի վերաբերյալ։
Առաջինը դա հանրապետության առաջին պաշտոնյային ուղեկցող ավտոշարասյան անձնակազմի հաբռգած պահվածքն է ավտոմայրուղիների վրա։ Դիլիջանի թունելի սկզբնամասում տեղացող ձյան,քամու եվ սառած ասֆալտի պայմաններում երկրի առաջին պաշտոնյային ուղեկցող 25 ավտոմեքենաները բառացիորեն ճանապարհից դուրս էին հրում հանդիպակած ավտոմեքենաներին,երթևեկող ավտոմեքենաների դեմ կիրառում таран։Միայն հրաշքով մի քանի ավտոմոբիլ շուռ չեկան եվ պատահարներ չգրանցվեցին։Իմիջայլոց նույն մայրուղու Դիլիջան քաղաքի հատվածում կառավարական մի այլ փոքր շարասյուն ևս աննորմալ,անհասկանալի վիճակ էր ստեղծում ևս։Հիմա այդ շարասյունների մեջ լցված արարածներին մի հարց տանք։Դուք մարմնի որ մասով եք մտածում,որ ճանապարհների վրա շարասյան ամենագնաց տոյոտա ամենագնացներին հանձնարարում եք մեծ արագության տակ քշել հանդիպակաց տրանսպորտային միջոցների վրա?:Վախենում եք?:Վախից չորացել եք?Չեք ամաչում կամ էդ երբվանից որոշեցիք,որ այս երկրում ձեզ ամեն ինչ թույլատրված է?:Թէ էն հղի խեղճ աղջկա եղեռնական անպատիժ մնացած մահը ձեզ չի կշտացրել?Նոր զոհեր եք ուզում?:Հիմա մյուս հարցի մասին։Էդ շարասյունների մեջ տապ արած առաջին պաշտոնյան սլանում էր դեպի Ոսկեպար,որպեսզի պատերազմի սպառնալիքով փորձի վախեցնել մարդկանց եվ Ադրբեջանին հանձնի հերթական տարածքները։Առաջացել են մի քանի հարցեր։
1.Եթե տեղի է ունեցել կամ կա ինչ որ գաղտնի պայմանավորություն անկլավների վերաբերյալ,ապա ինչու չի քննարկվում Արծվաշենի ետ վերադարձը կամ անկլավների միաժամանակ երկկողմանի վերադարձ,եվ կամ համարժեք փոխանակում,ընդ որում համարժեքությունը չի վերաբերվում միայն տարածքների չափերին,այլև դրանց ենթակառուցվածքներին?
2.Ինչու է դելիմիտացիայի եվ դեմարկացիայի հարցը փորձ արվում լուծել հատվածաբար,ընդ որում առաջնահերթությունը չի ներառել Ադրբեջանի կողմից զավթված տարածքները Վարդենիսի եվ Ջերմուկի հատվածներում,որտեղ սահմանազատման փաստը ողջունելի կլիներ։
3.Ինչու է Ադրբեջանի փոխվարչապետի կատեգորիկ պահանջի ներքո փորձ արվում օրերի ընթացքում,կայծակնային արագությամբ հանձնել իբրև թէ վիճելի տարածքները,որոնք իբրև թէ խորհրդային քարտեզներում պատկանել են Ադրբեջանին?
4.Ընդհանրապես ինչով է զբաղվում սահմանազատման գործընթացի մասնակից Մհեր գրիգորյանը,որի վերջին տարիների բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միայն վնաս, պարտություն,ստորացում,կորուստ է արձանագրում եվ վերջապես ժամանակը չէ,որ այդ մութ բանակցությունների ընթացքի մասին հանրությանը տրվի սպառիչ տեղեկատվություն?Իսկ արդյոք ժամանակը չէ վերոհիշյալ անձի փոխարինելու ?:
5.Ինչու չկան տարվող բանակցություններում ֆիքսվող ժամկետներ,սահմաններ,երաշխավորող կողմեր,պարտավորություններ?
6.Որտեղից ՀՀ առաջին պաշտոնյայի վստահությունը,որ Ոսկեպարի շուրջ բացասական լուծման դեպքում Թուրքիան պատերազմ կսկսի ՀՀ դեմ?:Մի մոռացեք,որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եվ առանց կազմակերպության հատուկ հրահանգի չի նախաձեռնի ոչինչ,մանավանդ որ հիմա ՀՀ կարծես թէ դիտարկվում է որպես արեւմտյան ապագա գործակից :
Հարցերը բազմաթիվ են,եվ պետք է արձանագրել որ քպ գլխավոր խաբեբան փորձելու է շանտաժով, խաբեության,իրեն հատուկ զոռբայությամբ ՀՀ տարածքի մի մասը նորից տալ Ադրբեջանին,դրա դիմաց չստանալով ոչ մի երաշխիք։Դրա ձեռագրին ծանոթ ենք եվ ինչ որ հույսեր չունենք,որ հակահայ գաղափարներով լցվածը կանի որևէ բան մեր հայոց երկրի համար։Ինչ պետք է արվի եվ ինչ լուծումներ կան?:Ըստ առաջին տպավորությունների եվ Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումների մանրամասների,ազգակործան պատուհասը հանդիպել է լուրջ դիմակայության եվ վազքով չի կարողանալու կատարել հերթական հակահայ քայլը։Հարվածին դիմակայելու համար անհրաժեշտ է'
1. Տեղի բնակիչներին կազմակերպել,նրանց հետ խոսել,ստեղծել ինստիտուցիոնալ կապ,եվ քաղաքականացնել հարցը,տալ նրան քաղաքական պարունակություն։
2.Պահանջել ՀՀ ԱԳՆ ղեկավարի եվ ՀՀ փոխվարչապետի բացատրությունները,անբավարար լինելու դեպքում ձևավորել այդ անձանց պաշտոնաթողությունը։
3.Ստուգել բանակի անձնակազմի վերաբերմունքը թեմայի շուրջ։
4.Սկսել կոնսուլտացիաներ հարցով մտահոգ կուսակցական շրջանակների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ։
5.Հարցի վերաբերյալ հանրային հանձնառությունը հասցեագրել Հայաքվե քաղաքացիական նախաձեռնությանը,որը սկզբունքորեն հանդես է գալիս ՀՀ տարածքի մի մասը այլ երկրի տարածք ճանաչելու իշխանական պարտվողական զիջումների անբացատրելի պատրաստակամության դեմ։
Որպես վերջաբան,հիշեք,որ օրեր առաջ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում ամենայն լրջությամբ ներկայացվել է արեւմտյան Ադրբեջանի քարտեզը,որտեղ Երևանը ,էջմիածինը, Դիլիջանը, Իջևանը, Ղափանը , Ալավերդին, Բերդը ներկայացված էին որպես թուրքական տարածք։Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ։