Արա Աբրահամյանը հանդիպել է գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մարտի 19-ին հանդիպել է Մոսկվայի և ՌԴ այլ տարածաշրջանների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող գործընթացների, հայկական պետականության, Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի վրա դրանց երկարաժամկետ հետևանքների հետ կապված հարցեր: Արա Աբրահամյանը ներկաներին ծանոթացրել է իր կողմից հիմնած «Արարատյան ալյանս» ինստիտուտի գործունեությանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստանի զարգացման նպատակով մշակված ճանապարհային քարտեզին և ինստիտուտի այլ ծրագրերին:
«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է պետականության հիմքերը, տանում է ավանդական արժեքների և ազգային հենասյուների լղոզման, բարդացնում է հայ-ռուսական հարաբերությունները, ինչը բացասաբար է անդրադառնում յուրաքանչյուր հայի վրա՝ հասարակ աշխատողից մինչև խոշոր բիզնեսի սեփականատեր»,- ասել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կատարվածի համար ժողովրդին մեղադրելը սխալ է: «Տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների և համախմբման անընդունակ էլիտաների վրա: Այս ամենը կարող է միայն էլիտան, եթե իմաստնություն ունենամի կողմ դնել անձնական ամբիցիաները և միավորվի»,- ասել է Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը ցավով նշել է, որ երկրի համար դժվարին իրավիճակում իշխանությունը ոչ մի անգամ չի դիմել Սփյուռքի լայն կապեր և հնարավորություններ ունեցող ներկայացուցիչների օգնությանը, որպեսզի կանգնեցնի հայության համար բացասական զարգացումները: Նրա խոսքով՝ երբ Ալիևը մշտապես բացահայտ սպառնում է Հայաստանին, նրա վարչապետը պարտավոր է ամրապնդել իր երկրի պաշտպանունակությունը, այլ ոչ թե կրկնել այդ սպառնալիքներն իր բնակչությանը և վախեցնել, իբր, եթե Արցախից հետո չհանձնենք մեր հողերը՝ կհարձակվեն մեր վրա:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի կառուցողական քննարկում և պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպումներ ունենալ՝ սույն թվականի մայիսին Երևանում «Արարատյան ալյանսի» կայանալիք համաժողովին ընդառաջ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան