Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Ի՞նչ նպատակ ունեն «Միասնություն» շարժման ղեկավարների «կուլուարային» հանդիպումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հղում տալով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ կիրակի օրը «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում բազմամարդ` շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Նշել էինք, որ մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Այս հանդիպման մասին թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Նախ՝ ելույթների հիմնական շեշտադրումը վերաբերել է երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար ուժերի համախմբման անհրաժեշտությանը:

Ի մասնավորի, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր առաջնորդների՝ այսպես ասած, «ժողովրդի ծոցից», ինչպես նաև ներգրավել հասարակության լայն շերտերին: Նա նշել է, որ անհրաժեշտ է գիծ քաշել պառակտիչ հարաբերությունների վրա ու գտնել համախմբման ճանապարհով խնդիրները լուծելու մեթոդներն ու ճանապարհները: «Հայկական երազանք» կուսակցության ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արմեն Մկրտչյանն էլ նշել է, թե ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ալիևի երազանքները հօդս ցնդեն, միասնական ուժերով ստեղծենք հզոր հայրենիք:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ` երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում