Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Ընդդիմությունը պետք է միավորվի բոլոր ուղղություններով

Oragir.live-ը գրում է.

Հայաստանյան ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի համախմբվելու և գործող վարչախմբի դեմ պայքար մղելու։ Այդ առումով չափազանց ուշագրավ են ստեղծվող նոր քաղաքական միավորները, որոնց առաջնորդները Հայաստանում հայտնի անձինք են և ունեն բավարար ռեսուրսներ փաշինյանական վարաչախմբի դեմ պայքարելու համար։ Նորաստեղծ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, որի նախագահը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է՝ չափազանց խիստ տոնայնությամբ հայտարարություն է տարածել՝ քննադատելով գործող իշխանություններին, Փաշինյանին անվանելով հողատու։ «Ներկայիս վարչախմբի ղեկավարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ, - նշում է Միհրան Պողոսյանի կուսակցությունը՝ հավելելով, որ, - Տավուշի մարզում տարածքների զիջումով վերանալու է երրորդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը և սա միայն սկիզբն է լինելու ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը»։

Ըստ կուսակցության՝ գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերն Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի 2 գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։

Միհրան Պողոսյանը փաստում է, որ այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Երկրի համար այս օրհասական պահին ընդդիմությունը պետք է միավորվի, մի կողմ դնի բոլոր հակասությունները, մարդիկ, ովքեր կարողություն և հեղինակություն ունեն կարող են իրենց գաղափարական, անձնական նկրտումները թողնել հետագայի համար, իսկ այսօր համախմբման, Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու ժամանակն է և ողջունելի է հենց «Հայոց համազգային միասնություն» կուսակցության և նրա նախագահի նոր ակտիվությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու։ Օրինակը պետք է վարակիչ լինի նաև մյուս քաղաքական ուժերի համար փաշինյանական վարչախմբին Հայաստանից քշելու գործում։

Արման Սիմոնյան