Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունը մտել է վտանգավոր խաղի մեջ. Արշակ Կարապետյան

Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս մեծ համբերություն է պետք։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հանդիպմանը։ 

Առաջին հայացքից այս հայտարարությունը չափազանց տրամաբանական և իմաստալից է թվում, սակայն մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի պատերազմը դառնա անհնար, առվազն Հայաստանի Հանրապետության մասով։ 

44-օրյա պատերազմից հետո գործող իշխանություններն ունեին մեկ եղանակ պատերազմն անհնար դարձնելու համար, այն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության բանակի մարտունակությունը, նաև բոլոր ուղղություններով իրական համագործակցություն ծավալել անվտանգության ոլորտի մեր դաշնակիցներին և ռազմավարական գործընկերոջ հետ, փոխարենը, գործող իշխանությունները նախ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ակնհայտ քայլեր են ձեռնարկում այն պարագայում, երբ Ռուսաստանը գտնվում է բացահայտ պատերազմի մեջ Արևմուտքի և Ուկրաինայի հետ, մյուս կողմից որևէ իրական քայլ չի կատարվել Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, մի քանի երկրներից գնված սպառազինություն էլ ավելի շատ քարոզչական բնույթի գործողություն է, քան Հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելուն ուղղված քայլեր։ 

Առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Ադրբեջանը չի հասկանում այս պարզ ճշմարտությունները և չի պատրաստվում նոր պատերազմի, դրա փոխարեն գործող իշխանությունն ամեն ինչ անում է կատարելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները և երկիրը գյուղ առ գյուղ հանձնելու թշնամուն։ 

Իրավիճակը լավագույնս նկարագրել է մեծագույն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր «Չարի վերջը» պոեմում, որտեղ կկվի դերը վերապահվել է Հայաստանին։ Իրենց այդ գործողություններով Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնում են Հայաստանի պետականության կազմաքանդմանը։ 

Ըստ էության, իրենք էլ չեն հերքում իրենց իսկ գործողությունները։ Չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին Փաշինյանի խոսքերը դրա ապացույցն են։ Այս ուղղությամբ գործող վարչախումբը միայնակ չէ, նրան աջակցում են արտաքին որոշ ուժեր, որոնց նպատակը ամենևին էլ Հայաստանի պետականության ամրապնդումը չէ, այլ ընդհակառակը, Հայաստանի պետության կազմաքանդումն է։ Պատճառը մեկն է երկրորդ ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ և պարտադրել Ռուսաստանին գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ։ Այն, որ դրանից օգտվելու է առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան, Նիկոլ Փաշինյանի արտաքին տերերին բնավ էլ չի հետաքրքրում, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովուրդը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։ 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի գործող իշխանությունների դիլետանտ այս քաղաքականությունը չափազանց վտանգավոր և աղետալի հետևանքների է հանգեցնելու, նշել, որ փաշինյանական իշխանությունը մտել է վտանգավոր մի խաղի մեջ, ընդ որում իրենք այս խաղի խաղացողները չեն, այլ դրված են հեռակառավարման վրա, իսկ հեռակառավարման վահանակը գտնվում է ԱՄՆ դեսպանատանը։