Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

«Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն տպավորություն է, թե քրեական քրոնիկոնի ես հետևում, երբ սկսում ես կարդալ օրվա լուրերը՝ կրակոց, սպանություն, հարձակում: Հոգեբան Աննա Բադալ յանն ասում է, որ նման իրադարձություններ միշտ էլ եղել են, ուղղակի այսօր տեղեկատվությունն է դարձել հասանելի ու թափանցիկ: «Յուրաքանչյուր ոք կարող է տեղեկատվություն տարածել և ընդհանուր տագնապ ստեղծել: Երբեմն նաև հանդիպում ենք տեղեկատվության աղավաղված մատուցման: Մեր հասարակությունում ավելի հաճախ անհանգստացնում է այն, որ, օրինակ՝ մարդը կարող է կարդալ լուրի միայն վերնագիրը, այն տարածել, մեկ էլ պարզվի, որ իքս իրադարձությունն անգամ Հայաստանում տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է հոգեբանը:

Նա հիշեցնում է, որ մի շրջան զենքով հարց լուծելը խրախուսվում էր, խոսքը ֆիլմերի մասին է, հեռուստատեսությամբ ցուցադրվող արտադրանքի: «Բնականաբար, սա իր հետքը թողել է մարդկանց վրա: Դրա համար մարդիկ կան, որոնք այդ տարբերակով են հարցերի լուծում գտնում: Նոր սերունդը պետք է կարողանա զարգացնել իր մեջ բանակցություններ վարելու հմտությունն ընկերական շրջապատում, հանրության մեջ և այլուր: Եթե կարողանանք այդ հմտությունը մեր հատկապես անչափահասների մեջ ներդնել, ինչ-որ մի փուլում կունենանք խոսքի վարպետներ, մարդիկ, որոնք կարող են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում խոսքով խնդիրները լուծել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բադալյանն ընդգծում է՝ արտաքին ազդակները չեն կարող անհետևանք մնալ: «Արցախի կորուստը, պատերազմում ունեցած պարտությունը: Չմոռանանք մեր դեմ նաև հիբրիդային պատերազմ էր մղվում, որը հիմա էլ շարունակվում է: Իսկ հիբրիդային պատերազմի մեջ լինել՝ նշանակում է հանրությանը պահել բռնկուն նոտայի վրա: Նրանք անընդհատ լարվածություն, անհանգստություն են ստեղծում, և այստեղ կարևոր է, որ առաջին պլան գա վերլուծական միտքը, որ հնարավոր լինի տարբերակել ինֆորմացիոն հոսքերը ևս»: Հաճախ մեղադրանքներ են հնչում հասարակության հասցեին, թե նա անտարբեր է դարձել իր հայրենիքի ապագայի հանդեպ: Հոգեբանն ասում է՝ իր խոսքից թող տպավորություն չստեղծվի, որ նա անուղղելի լավատես է, բայց կարծում է, որ հասարակությանը չպետք է պիտակավորել:

«Ծայրահեղ ծանր իրավիճակում մեր հասարակությունը դառնում է թև ու թիկունք, այնպիսի հասարակական թիկունք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ ենք ունեցել: Դա կարծես կանանց միավորում էր և թիկունք մարտի դաշտում գտնվող մեր տղամարդկանց համար: Մեր երիտասարդներից շատերը, այո, ոչ բոլորը, բայց, ասենք, 75 տոկոսը լուռ, կազմակերպված իր գործն է անում: Նույնն էլ միջին տարիքի մարդիկ: Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում օտարների մոտ: Մեր հասարակությունը կարող է ծայրահեղությունից ծայրահեղություն լինել, բայց ոսկե միջինը պահում ենք, իսկ դա հոգեբանական հենարանն է»,-նշում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, հասարակության ներկայացուցիչների հետ հոգեբանական աշխատանք է տարվում:

«Մարդիկ հաճախ խուսափում էին հոգեբանի դիմելուց, իսկ հիմա ոչ: Զինվորների, որդեկորույս ծնողների, հասարակության մյուս անդամների հետ աշխատանքը քիչ-քիչ արդյունք է տալիս, բալանսը պահվում է, բայց վերքը դեռ նույնիսկ սպի չէ: Այս պարտությունը կարծես կործանեց բոլորին, սեպի նման խրվեց մեր մեջքին, բայց տեսնում եմ, որ երիտասարդները փորձում են հառնել: Վերքը չի բուժվի, բայց կսպիանա այն դեպքում, երբ մեր արժանի տեղը գտնենք: Մեր գենետիկ հիշողությունը շատ կուռ է, ամուր, մեր կոլեկտիվ անգիտակցականը շատ բազմազան է այդ առումով: Հայը երբեք չի կարող քարանալ, գուցե իրավիճակի մեջ մարդկային գործոնը դեր խաղա, մի պահ ընկնենք ապատիկ վիճակի մեջ, բայց դուրս ենք գալիս դրանից»,-եզրափակում է Աննա Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում