Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Նոր չարիք :Այսօր զրուցելու ենք նիկոլական դեռևս հանրապետությունում թափ ստացող նոր չարիքի մասին։Խոսքը վերաբերվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին։Երկու տարի առաջ Ազգային ժողով կոչված տգետների հավաքածուն ընդունեց օրենսդրական նորամուծություն երկրում եկամուտների Համընդհանուր հայտարարագրերի ներկայացնելու վերաբերյալ։ Թվում էր, թե ինչ որ իմաստով առաջավոր այս նախաձեռնությունը պետությանը հնարավորություն կտար որոշակի իմաստով հաշվառել քաղաքացիների եկամուտները եվ համադրել տարբեր լիազոր մարմինների տվյալների բազան։ Ցանկացած հաշվառումից հետո անխուսափելիորեն առաջ է գալիս շահերի բախում քաղաքացիների եվ պետության կառավարիչների միջև,բայց դրան կարելի է սթափ վերաբերվել,սակայն կան մի շարք հարցեր,որոնք համընդհանուր հայտարարագրումը դարձնելու են անպիտան,հակասական եվ անիրագործելի,որովհետև օրենքը մտահղացած չինովնիկները մարդկանց տուգանելու կրքի մեջ գլորվել են տխմարության ծուղակը։Խոսենք փաստերով։
1. Համընդհանուր հայտարարագրումը տարածվում է ֆիզիկական այն անձանց վրա որոնք հանդիսանում են իրավաբանական անձի պաշտոնատար անձ ,իրական շահառու: ընդ որում հայտարարագրման պահանջը տարածվում է աշխատող,եվ գործունեությունը կասեցված իրավաբանական անձանց նկատմամբ: եթե հաշվի առնենք որ հայաստանի հանրապետությունում գործող հարյուր հազար իրավաբանական անձանցից առնվազն տասնհինգ հազարը գործունեություն չի ծավալում, ապա օրենքի պահանջով զրոյական տեղեկություններ են հավաքագրվելու,այսինքն պետական մի ողջ կառույց զրոյական բազա ձևավորելու խնդրին է լծվելու
2.Ինչ իմաստ ունի աննշան ,շրջանառություն եվ եկամուտներ գեներացնող իրավաբանական անձանց իրական շահառուներից նման հայտարարագրեր պահանջելը?:Աննշան եկամուտների հաշվառումը եվ դրանով ՊԵԿ սերվերների ծանրաբեռնումը որեէ վերլուծական բազա չի ստեղծելու եվ արդյունավետ չի լինելու։
3.Հայտարսրագրերի հանձնման էլեկտրոնային հարթակը հնարավոր է կիրառել միայն նույնականացման քարտի կամ բջջային քարտի օգնությամբ,որը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպելու է դիմել վիզաների վարչություն համապատասխան քարտերը ձեռք բերելու։Որպես տեղեկություն հավելեմ,որ գոնե հիմա քարտերի ձեռք բերման դիմումների հերթագրումը հասել է հունիս ամիս։Փաստացի տասնյակ հազարավոր դիմումների հեղեղը պարալիզացնելու է նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը եվ անհարկի աշխատանքային ծանրաբեռնվածության հիմք է դառնալու։
4.Այս պահին դեռևս գործարկված չէ հայտարարագրերի ներկայացման բջջային հավելվածը,որի չլինելու պատասխանատվություն չի կրել ոչ մի պաշտոնատար ծույլ ։Փաստացի պետական կարեւոր նախաձեռնության տեխնիկական կողմը ապահովված չէ։
5.Այս պահին չկա ՊԵԿ եվ ՀՀ բանկերի բազային տվյալների համադրումը,որը ինքնաշխատ հայտարարագրման համար անհրաժեշտ պայման կլիներ։Ինչպես միշտ որոշման տեխնիկական ապահովման գործընթացը տապալված է։
6.Առանձին գլխացավանք է հայտարարագրի լրացումը,հատկապես եկամուտների բաժինը,որտեղ միամիտ քաղաքացուն անձնական փոխանցումը դիտվելու է որպես եկամտի ստացում։Արտերկրից գումարներ ստացողների զգալի մասը չի կարողանալու բացահայտել եկամուտ դիտարկվող տրանսֆերը։
7.Իրական կինոն սկսվելու է 2025 թվականի մարտ ամսին,երբ հայտարարագրման պահանջի տակ են հայտնվելու մոտ չորս հարյուր հազար կենսաթոշակային տարիքի անձիք։Պատկերացրեք յոթանասունինը բարձր տարիքով մարդկանց ,որոնք պետք է ունենան նույնականացման քարտ,էլեկտրոնային ստորագրություն,ԵՍԵՄ բջջային հարթակ եվ այդ ամենը ունենալուց հետո ՊԵԿ սերվեր մուտք գործեն եվ հայտարարագիր լրացնեն։
8.Նոր հայտարագիրը հնարավոր չէ հանձնել լիազորի կողմից եվ դրանով հայտարարագրման ծանրությունը ընկնում է ոչ պրոֆեսիոնալ օգտվողների ուսերին։
9.Զավեշտալի թակարդի մեջ են հայտնվելու վարձակալական գումար ստացած մարդիկ,որոնց սիրալիր հրավիրում էին գրանցել իրենց կոպեկները։
10.Կարծում եմ թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում,որտեղ առաջնային պետք է լինեն հայտարարագրվող գումարի մեծությունը,թույլատրելի պահանջվող շեմը եվ էլի շատ բաղադրիչներ,որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ ազգակործան իշխանության ձեռքին։
Իմիջայլոց,փորձառու հաշվապահները նույնիսկ չեն կարողանում էլեկտրոնային հայտարարագրման տակից դուրս գան եվ հիմա մեկ ֆիզիկական անձ իրական շահառուի հայտարարագրման գինը տատանվում է 10-40 հազար դրամի շրջակայքում։