Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան

Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կարևորագույն իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում։ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը կայանալու է «Տիգրան Մեծ» սրահում։ Նախաձեռնող խմբի ղեկավարը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է։
Առաջ անցնելով նկատենք, որ համանուն շարժումը, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, կուսակցության չի վերածվելու, այն պահպանելու է իր գործունեությունը և շարժման էությունը։ Արշակ Կարապետյանը տարբեր քաղաքական ուժերի, վերլուծաբանների հետ շփումներում, եկել է այն համոզման, որ անհրաժեշտ է ստեղծել «Համահայկական ճակատ» շարժում՝ քաղաքական պայքարն ավելի արդյունավետ եղանակով կազմակերպելու նպատակով։

Ստեղծվելով հոկտեմբերին՝ «Համահայկական ճակատը» զգալի աշխատանք է տարել Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում՝ միավորելով կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մի շարք առաջատար հանրային դեմքերի՝ պայքարելու գործող իշխանությունների դավաճանական քաղաքականության դեմ։

«Համահայկական ճակատ» շարժումը շարունակելու է նույն ոգով իր աշխատանքը, և շարժման մաս կազմող քաղաքական ուժերը կարող են չանհանգստանալ։

Ինքը՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, համագումարի աշխատանքներին կմիանա տեսակապով, խոսելու կուսակցության հիմնադրման շարժառիթների, նպատակների, գործունեության մասին։
Կուսակցություն ստեղծելու մասին Արշակ Կարապետյանն ավելի վաղ հայտարարություն էր արել, նշել, թե՝ հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնադրելու համար, իսկ կուսակցությունն ընդամենը բազմաթիվ միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու, քաղաքական առաջիկա պրոցեսներին մասնակցելու համար։