Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները
Անցյալ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն ընդունել է 460 այցելուի
Մարտի 26-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։
Հայրենագիտական կրթական-ճանաչողական այցով Սյունիքում շրջագայության ծրագրում դպրոցի նախաձեռնությամբ ներառվել էր նաև այցելություն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
Կրթահամալիրի աշակերտները ծանոթացան Ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության կանոններին և անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման պայմաններին ու նպատակներին, շրջեցին Ընկերության արտադրական տարածքներում և այցելեցին բացահանք:
Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը և համարում է, քանի որ սա հանրային իրազեկման արդյունավետ միջոցն է՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները։
Միայն 2023 թվականին ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում։ ԶՊՄԿ այցելել են ամենատարբեր մասնագիտության և հետաքրքրության տեր մարդիկ՝ լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, աշակերտներ ու պարզապես զբոսաշրջիկներ։
Ոգևորիչ է նաև այն հանգամանքը, որ ոլորտով հետաքրքրվողների թիվն աճում է։ Այցելուները ցանկանում են սեփական աչքով տեսնել Ընկերության կողմից ներդրած տեխնոլոգիաներն ու բնության վրա ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը։
Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան