Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող հայտարարությունները հանրության կողմից բավական բուռն արձագանքի արժանացան: Սա, ըստ էության, իշխանությունների համար կանխատեսելի էր, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրանք այս իրավիճակի հետ կապված պահեստային տարբերակներ են նախատեսել, ավելին՝ հընթացս նոր «մեթոդներ» են մտածում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին, ինչպես նաև մերձիշխանական որոշ սատելիտների հանձնարարել է այս փուլում ակտիվ մարզային այցեր իրականացնել և հանրությանը «բացատրել», թե իրականում ինչ են ցանկանում անել իրենք։ Մասնավորաբար, տվյալ դեպքում նախատեսվում է հանրային տարբեր հանդիպումների ընթացքում մարդկանց հետ զրույցներ ունենալ, քննարկումներ կազմակերպել, որտեղ իշխանականները պետք է հասկացնեն, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ «լեգիտիմ» գործընթաց է, որ այդ քայլով ՀՀ սահմաններից ոչ մի տարածք չի հանձնվում, որ այդ տարածքները երբեք Հայաստանինը չեն եղել և այլ հայտնի պնդումներ, որոնք վերջին մի քանի օրերին Փաշինյանը հանրային հարթակներից հնչեցնում է։
Ի դեպ, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հորդորել է նաև հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»։ Նշենք նաև, որ այս օրերին իշխանության որոշ «էմիսարներ» արդեն մարզերում են, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, հանդիպումներ են ունենում: Սակայն այստեղ մի «բայց» կա. բանն այն է, որ «գործուղվածների» հանդիպումները հիմնականում զուտ «գալոչկայի» համար են, որպեսզի շեֆին «քանակ» զեկուցեն:
Քանի որ իրականում հանրությունը բավական բորբոքված է և շատ վատ է վերաբերվում իշխանության այս որոշմանն ու Նիկոլ Փաշինյանին և իր «թիմին», ուստի իշխանական ու մերձիշխանական քարոզիչների հանդիպումներն անցնում են բավական նեղ «կռուգներում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան