Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Քաղաքականություն

Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատը» արդեն ապրիլի 5-ից սկսած գործող իշխանությունների դեմ պայքարը մղելու է ավելի ինստիտուցիոնալ հիմունքներով։ Այդ օրը երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարն է կայանալու, նախաձեռնող խմբի ղեկավար Հովհաննես Շահինյանի գլխավորությամբ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը միջոցառմանը կներկայացնի իր մոտեցումներն ու տեսակետները կուսակցության հետագա գործունեության, ինչպես նաև՝ գործող իշխանությունների դեմ ավելի կազմակերպված պայքար մղելու անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ նշել էր Արշակ Կարապետյանը, «Համահայկական ճակատ» շարժումը ամբողջությամբ չի տարածվելու կուսակցության մեջ, ընդհակառակը թե՛ շարժումը և թե՛ կուսակցությունը գործելու են որպես առանձին քաղաքական միավորներ։

Հայտարարելով կուսակցություն ստեղծելու մտադրության մասին՝ պաշտպանության նախկին նախարարն ի սկզբանե հայտարարել էր, թե տարբեր ուժերի, վերլուծաբանների հետ շփումներում եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն՝ քաղաքական պայքարն ավելի արդյունավետ տանելու նպատակով, միաժամանակ, շարժումը, որը բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և հանրային հայտնի դեմքեր է ներառում, իր գործունեությունը չի դադարեցնելու, ընդհակառակը, մեկը մյուսին փոխլրացնելով ավելի ակտիվ աշխատանք են տանելու։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, միացել էին «Համահայկական ճակատ» շարժմանը, նրանք իրենց կազմակերպչական կառույցը պահպանելու են։

Ինչպես ավելի վաղ նշել էր պաշտպանության նախկին նախարարը գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբումը և միասնական գաղափարների մշակումը, միայն այդ կերպ հնարավոր կլինի իսկապես պայքար տանել գործող իշխանությունների դեմ։