Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ

Գործող իշխանություններն առաջիկայում Տավուշի մարզ նոր խմբեր են գործուղելու, որոնց առաքելությունը տեղի բնակչությանը համոզելն է լինելու, որ հետ կանգնեն 4 գյուղերն Ադրբեջանին փոխանցելու` գործող վարչախմբի ծրագրերի դեմ բողոքելու մտադրությունից։ Վերջին օրերին իշխանությունների հրահանգով և հովանավորությամբ տարբեր այդպիսի խմբեր, վարկաբեկված գործիչներ, քաղաքագետներ են ուղարկվում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Տավուշի մարզի այլ հատվածներ՝ շոշափելու ժողովրդի տրամադրությունները։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փաշինյանական վարչախումբը չափազանց դժգոհ է այդ այցերի արդյունքներից, ժողովուրդը հստակ հասկացրել է, որ չեն ենթարկվելու իշխանությունների պահանջներին և պայքարելու են իրենց հող ու ջրի համար։ Մի շարք դեպքերում, նույնիսկ, տարբեր դեմքերի պարզապես վտարել են Տավուշի մարզից՝ թույլ չտալով խոսել։ 
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում  էլ հանդիպումների շարք է անցկացնելու իշխանությանը հավատարիմ փորձագետների, քաղաքագետների հետ և անձամբ է նրանց ներկայացնելու իր մոտեցումները ոչ միայն Տավուշի 4 գյուղերի հանձնման, այլև հայ-ադրբեջանական հակամարտության այլ դրվագների վերաբերյալ, փորձելու է անձամբ հանձնարարականներ իջեցնել՝ տարբեր գործողություններ կատարելու հանրային տրամադրութունները հօգուտ իշխանության բեկելու նպատակով։
Նախօրեին կայացած մի այդպիսի հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, թե իրենց իշխանության վիճակը չափազանց ծանր է և գնալով վարկանիշը նվազում է։ Զգուշացրել է, որ իշխանազրկվելու դեպքում ոչ միայն ինքն է պատասխանատվության ենթարկվելու իր թիմի հետ, այլ նաև վերջին տարիներին իշխանության գովքը արած տարբեր կերպարներ։

 

Արման Առաքելյան