Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը

Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային:

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին սահմանափակվի միայն ներդրումներ կատարելով՝ չնայած նրան, որ այդ մասնակցությունն էլ այսօր ձգտում են հասցնել նվազագույնի, և վերջին տարիներին հստակ նկատվում է Սփյուռք-Հայաստան կապերի պասիվությունը: Վարդանյանը նշել է նաև, որ օրհասական պահերին մշտապես մեծ է եղել սփյուռքահայության ներգրավվածությունը հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, սակայն այսօր արվում է ամեն բան Սփյուռքի գործոնը զրոյի հասցնելու համար: Ըստ «Միասնություն» շարժման առաջնորդի՝ այս իրավիճակը պետք է փոխել և միահամուռ ուժերով մեկտեղելով ռեսուրսները՝ գտնել մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղին:

«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած ենք, պարտավորեցնում են մեզ լինել խելացի և օգտագործել մեր մրցակցային առավելությունները՝ ի դեմս հզոր Սփյուռքի»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել հայակենտրոն մտածողության վրա:

Ամրամ Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ իր ղեկավարած կառույցը այսօր ակտիվորեն աշխատում է վերը նշված նպատակները իրագործելու համար․ հայկական համայնքներում բացվում են համապատասխան կենտրոններ: Նմանատիպ կենտրոններ են բացվել նաև Հայաստանում՝ Երևանում, Սյունիքի, Լոռու և մի շարք այլ մարզերում։ Կառույցը, Պետրոսյանի գլխավորությամբ, հաջողությամբ մշակում է Հայաստանի զարգացման, Սփյուռքի հետ երկխոսության խորացման, համայն հայության համախմբման մեխանիզմները:

«Այս իրավիճակում յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ ապրում է Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, պարտավոր է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ դժվարին և ծանր ժամանակներում ենք ապրում: 

«Մեր հայրենիքին կարող ենք օգտակար լինել միայն միասնական օրակարգով և մեր բազմաթիվ կապերի շնորհիվ, այդ թվում՝ համաշխարհային, տարբեր տրանսազգային ընկերությունների և կենտրոնների հետ, որտեղ հայերի դերը անչափ մեծ է, այդկերպ փորձենք դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից ու ուժեղացնել մեր երկիրը»,- նշել է Պետրոսյանը:

Արման Վարդանյանն, իր հերթին, կարևորել է «Հայկական սփյուռքի կենտրոն» հիմնադրամի գործունեությունը և «Միասնություն» շարժման անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու հիմնադրամի նախաձեռնությունները կյանքի կոչելուն:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում և հասնել գործնական լուծումների մշակմանը: Միայն միասնականությամբ և համայն հայության ընդհանուր տեսլականի ու գործնական քայլերի մեխանիզմների համադրմամբ կարող ենք օգտակար լինել մեր երկրին և զարգացնել այն»,-ասել է Վարդանյանը՝ անչափ կարևորելով նաև  համահայկական ցանցային պլատֆորմների ստեղծումը, ինչը կդյուրացնի աշխարհով մեկ սփռված հայերի հաղորդակցությունը՝ այն դարձնելով առավել բազմաֆունկցիոնալ: