Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Աշխարհ

ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հերքել է Բաքվի պնդումները ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ։

Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հարցին՝ նա « ոչ ճշգրիտ» է որակել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը։

«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այն չի շոշափելու ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից բացի այլ հարցեր։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցեր չեն քննարկվելու։ Հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և այս երկրի հետ երկկողմ համագործակցության վրա:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը։ Սա հնարավորություն կլինի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա հիմնված նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով։ Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս. մեր ջանքերն ուղղված են ոչ թե որևէ մեկի դեմ, այլ դեպի ողջ տարածաշրջանի և նրա կայունության շահերը»,- ասել է Ստանոն։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ համակարծիք չէ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության հետ առ այն, որ ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կայանալիք հանդիպումը «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ճեպազրույցում ասել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և լուծել մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիոն լինել կամ անհանգստացնել աշխարհի որևէ երկրի», - ասել էր Միլլերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում պնդրել էր, թե իբր ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» (չակերտները՝ Tert.am) գործողության համար:

Բաքուն մեկնաբանել էր ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որի շրջանակում կքննարկվեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա» (չակերտները՝ Tert.am)։

«Այս համաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը» (չակերտները՝ Tert.am): Այս համաժողովը հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում «նոր բաժանարար գծեր ու ազդեցության շրջանակներ է ստեղծում» (չակերտները՝ Tert.am)։ Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունների» (չակերտները՝ Tert.am) ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան «Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում» (չակերտները՝ Tert.am)։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են Հայաստանի ցանկացած «ապակայունացնող գործողությունների» (չակերտները՝ Tert.am) պատասխանատվությունը։

Այն ժամանակ, երբ եզակի հնարավորություն է ստեղծվում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքներ հրահրել», - ասվում էր հայտարարության մեջ:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

բնութագրումները մերժվել էին նաեւ պաշտոնական Վաշինգտոնի կողմից։