Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են
Փաշինյանական վարչախմբի և Արցախի վտարանդի իշխանությունների միջև հակասությունները առաջիկայում կարող են ավելի սրվել, ընդհուպ հանգեցնել իրական բռնաճնշումների և ոստիկանական տեռորի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում զայրալից հայտարարություններ է արել՝ ըստ էության հակադարձելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
-Ուզում եմ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում,- նշել է Փաշինյանը և առանց Շահրամանյանի անունը տալու հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ խոսելով վտարանդի կառավարությունների մասին սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։
Փաշինյանը հանձնարարություններ է տվել իրավապահ համակարգին, որ անհապաղ կանխեն նման դեպքերը։ Պատճառն այն է, որ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Լե Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով դեռ կա վտարանդի պետութուն և կառավարություն։
—Այո՛, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական, օրենսդիր կառույցների գրասենյակները։ Պատգամավորները կարող են հանդիպել այստեղ քվեարկելու համար։ Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի կառավարության բոլոր նախարարները պահպանում են իրենց պաշտոնները՝ կամավոր հիմունքներով,- նշել էր Սամվել Շահրամանյանը։
Փաշինյանի հայտարարություններից հետո թե՛ Շահրամանյանի, թե՛ Արցախի իշխանությունների դեմ իսկական արշավ է սկսվել իշխանական մեդիայով և քարոզիչների շուրթերով, ընդհուպ՝ վիրավորական արտահայտություններ են անում։
Գաղտնիք չէ, որ Արցախի հայաթափումից հետո փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է Արցախը մոռացության մատնելու համար, իսկ Ադրբեջանն էլ պարտադրում է լուծարել իշխանության բոլոր մարմինները, որոնք Արցախից տեղափոխվել են Հայաստան։
Դա է պատճառը, որ թե՛ Սամվել Շահրամանյանի, թե՛ Արցախի Ազգային ժողովի նկատմամբ գործող վարչախմբի քաղաքականությունը շատ ավելի թշնամական է, քան Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Աննա Ավետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան