Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

«Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի ջանքերով՝ հայկական գյուղմթերքը կարտահանվի Կամերուն

Կամերունն իր դռներն է բացում հայ ձեռներեցների առաջ՝ կենտրոնանալով գյուղատնտեսական մթերք արտադրողների վրա։ Այս նախաձեռնությունն իրականացնելու համար ակտիվանում է «Հայկական սփյուռքի կենտրոնի» գործունեությունը, որն իր ներկայացուցչությունն է բացում երկրի մայրաքաղաք Յուանդայում։ Ներկայացուցչությունը կգլխավորի Կամերունի գործարար համայնքի նշանավոր ներկայացուցիչ, բարերար, հասարակական գործիչ և Աֆրիկայի խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններից մեկի ղեկավար Թոնի Սմիթը: Այս որոշումը կայացվել է Թոնի Սմիթի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի հանդիպման արդյունքում։

««Հայկական սփյուռքի կենտրոնի» առաջնահերթությունը հայ գյուղմթերք արտադրողներին աջակցելն է։ Գյուղատնտեսությունը մարդկային զարգացման հիմքն է և այնքան կարևոր դեր է խաղում, որ ազդում է երկրի ողջ տնտեսության վրա։ Առանց այս ոլորտի զարգացման՝ պետությունը չի կարող լինել բարգավաճ և անկախ»,- ասել է Ամրամ Պետրոսյանը։

Կամերունի համար արդիական է բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը, որը կարող են ապահովել Հայաստանից արտադրողները։ Սմիթի խոսքով՝ Կամերունում հայկական ձեռներեցության ակտիվացումը հայ գյուղմթերք արտադրողների համար բացում է ավելի քան 40 միլիոնանոց սպառողական շուկա։

Սմիթը «Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի հետ բանակցությունների շրջանակում այցելել է հայ արտադրողների ձեռնարկություններ՝ ծանոթանալու նրանց արտադրանքին։ Բացի այդ, տեղի են ունեցել առարկայական բանակցություններ հայ ֆերմերների հետ, ցուցադրվել են արտադրանքի նմուշներ, անցկացվել են համտեսներ, հատուկ ուշադրություն է դարձվել ձեռներեցների տեսլականի քննարկմանը հայկական արտադրանքը Կամերունի շուկա ներմուծելու տեխնոլոգիայի վերաբերյալ։

Կամերունի աշխարհագրական դիրքը, երկաթուղիների և օդանավակայանների զարգացած ցանցի առկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում լոգիստիկայի համար։ Կամերունի տնտեսական ներուժը մեծ է։ Մասնավորապես, նավթի պաշարների շնորհիվ երկիրը Աֆրիկայում ֆինանսապես ամենաանկախներից է։ Նաև այս պահին հանրապետությունում տեղի է ունենում գիտատեխնիկական և տեղեկատվական հեղափոխություն, որն արդեն նկատելիորեն փոխել է երկրի տնտեսական զարգացման պայմաններն ու բնույթը։ Ձևավորվում է նոր տեխնոլոգիական և տնտեսական կառույց, որտեղ գիտելիքն ու տեղեկատվությունը խաղում են հիմնական արտադրական ռեսուրսի դերը։ Ըստ այդմ, Կամերունը կարող է նաև շահագրգռված լինել հայկական ՏՏ ընկերությունների հետ փոխգործակցությամբ, ինչը կարող է խթան հանդիսանալ համագործակցության այլ ոլորտների զարգացման համար։

«Ես աջակցում եմ «Հայկական սփյուռքի կենտրոնի» աշխատանքին Կամերունում հայ գործարար համայնքի գործունեությունը հիմնելու համար: Մեր երկրի համար շատ կարևոր է ունենալ հուսալի և ուժեղ գործընկերներ գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում։ Ես պաշտպանում եմ «Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար պարոն Պետրոսյանի որոշումը՝ մեր երկրում «Հայկական սփյուռքի կենտրոնի» ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ։ Ինձ համար մեծ պատիվ է նման դժվարին ժամանակներում լինել  հայկական և կամերունական բիզնեսների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքի մի մասը: Ի վերջո, հենց գործարար համայնքն է, որ կարող է հիմք ստեղծել մեր երկրների և ժողովուրդների արդյունավետ և բարգավաճ ապագայի համար»,- եզրափակել է Թոնի Սմիթը: