Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար
Քաղաքականություն

Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների ու մերձիշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շրջանառվում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև մեկ այլ պատգամավորի՝ քպական Գուրգեն Մելքոնյանի անունը: Ի հավելումն սրա, կան տեղեկություններ, որ ՌԴ-ն արդեն արգելել է նաև Արցախի «սորոսական» ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես ասվում է, սրանք «դեռ ծաղիկներն» են: Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», ուսումնասիրում են, թե ովքեր են հատկապես աչքի ընկնում, հակառուսական գաղափարներ գեներացնում, կոնկրետ քայլեր իրականացնում այդ ուղղությամբ: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, կա «սև ցուցակ», որը պարբերաբար «թարմացվում» է: Այս ցուցակում ներգրավված անձանց պարագայում կիրառվելու են որոշակի պատժամիջոցներ, որոնք չեն սահմանափակվելու միայն ՌԴ մուտքն արգելելով: Եթե հաշվի առնենք, որ այդ անձանց մեջ քիչ չեն նրանք, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեն Ռուսաստանում, ինչպես նաև հարազատներ, բարեկամներ, որոնք ապրում ու աշխատում են ՌԴ-ում, ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է, որ երեկ ՀՀՌՑ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որքանով են սրանք փոխկապակցված, արդյո՞ք Միլիտոնյանի հրաժարականը ներիշխանական հերթական «բազարների» հետևանք է, թե նշյալ սանկցիաներից «արագի մեջ» խուսափելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում