Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Սպառված իշխանության սինդրոմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի առաջնորդ, եթե կուզեք՝ նաև որպես առանձին վերցրած գործիչ, արդեն սպառված, ավարտված երևույթ է կամ առնվազն ձգտում է լիարժեք սպառման, մեծամասնության համար, կարծես, պարզ է: Ըստ այդմ, հիմա միգուցե մեր որոշ ընթերցողներ հեգնեն, թե՝ «պա՜հ, դուք էլ գյուտ արեցիք...»:

Միանգամայն ըմբռնումով ընկալելով նման հնարավոր արձագանքը՝ այնուամենայնիվ, նշենք, որ այդ «գյուտի« մասին մենք նաև ավելի վաղ էինք արտահայտվել: Բայց հարցն այդ չէ: Հարցը Փաշինյանի՝ քաղաքականապես սպառվածությունն է: Եթե քաղաքագետներին, քաղաքական մեկնաբաններին դա ավելի վաղ էր ակնհայտ, ապա արդեն հիմա, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց սահմանամերձ բնակավայրեր ու սկսեց ՀՀ քաղաքացիներին թշնամական խոսույթով ահաբեկել, թե՝ տարածքները հանձնելուն համաձայնեք, այլապես պատերազմ կլինի, գրեթե բոլորին պարզ դարձավ: Շատերը, ի դեպ, նկատեցին, որ նույն այն գյուղերը, որոնք այդպես կրքոտ ցանկանում է հանձնել Նիկոլ Փաշինյանը, 2021-ի ընտրություններում նրան ամենից շատ քվեներն են տվել: Բայց դա դեռ մի կողմ:

Իսկ ի՞նչ էր նույն այդ ու մյուս բոլոր քաղաքացիներին խոստանում նույն Նիկոլ Փաշինյանը նույն 2021 թվականին՝ ընտրություններից առաջ: Ո՞րն էր նրա հրապարակային ծրագիրը, որը հետագայում դարձավ նաև նրա գլխավորած կառավարության ծրագիրը: Իսկ նա, չենք զլանում հիշեցնել, 2021-ին խոստանում էր պայքարել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի համար: Այսինքն, խոստանում էր հետ բերել իր իսկ իշխանության մեղքով թշնամու ձեռքն անցած Արցախի կարևորագույն կորսված հատվածները: Ավելին, ընտրություններից հետո ձևավորած (վերաձևավորած) նրա կառավարության ծրագրում, որ օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, այլ ոչ թե նախընտրական բուկլետ, հստակ նշված է, որ պիտի հետամուտ լինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Իսկ ի՞նչ արեց ու արեցին իրականում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն ուրացան Արցախը, Արցախը հռչակեցին ադրբեջանապատկան, հրաժարվեցին Արցախից, գործնականում Արցախը հանձնեցին թշնամու հոշոտմանը, իսկ երբ կոնկրետ թշնամական հարձակումն սկսվեց, այդ ժամանակ էլ Արցախի մեր հայրենակիցներին թողեցին մեն-մենակ և օգնության հասնելու նույնիսկ ձև չարեցին: Մի խոսքով, Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև բացեիբաց հրաժարվեց Արցախից, այն սիրահոժար հռչակեց Ալիևի պապական բոստան: Իսկ այսօր էլ, ի դեպ, Փաշինյանը Արցախի իշխանությունը համարում է սպառնալիք... Հայաստանի ազգային անվտանգությանը:

Այսքանն առավել քան բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որպես քաղաքական միավորի ղեկավար ու անհատ քաղաքական գործիչ, գնահատվի որպես սպառված, ավարտված: Բայց նա շարունակում է նույն գործելակերպը: Արցախը թշնամուն «խուրդելուց» հետո Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է ուղղակիորեն ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, այդպիսով Հայաստանը թշնամական լիարժեք շրջափակման մեջ դնելու և կարճ ժամանակ անց ոչնչացնելու հիմքեր ստեղծելով: Բովանդակային առումով առանցքային պահ է այն, որ Փաշինյանը դա ուզում է անել՝ խոսելով... թշնամու նմանությամբ ու արտահայտություններով: Թշնամին ասում է՝ «տվեք, թե չէ՝ կհարձակվեմ», Փաշինյանն ասում է՝ «եկեք տանք, թե չէ՝ կհարձակվեն»: Ի դեպ, ՀՀ տարածքից «հողեր հանձնելու» մասին ևս Նիկոլ Փաշինյանի 2021թ. նախընտրական ծրագրում խոստում, ծրագրի կետ չի եղել:

Մեկ այլ կարևոր հանգամանք. կան մեկնաբաններ, ոչ իշխանական գործիչներ, որոնք կարծում են կամ շարունակում են կարծել, թե մարդիկ, միևնույնն է, այդ ամենը չեն նկատում, չեն ընկալում: Կարծում ենք, որ այդպես մտածողները այս դեպքում սխալվում են: Հասարակությունը, առնվազն հասարակության զգալի մասը այս ամենը շատ լավ նկատում է, սկսում է տեսնել: Հնարավոր է՝ հասարակությունը այս պահին դեռևս ակնհայտորեն «չի եռում», բայց որ դժգոհությունը ահագնորեն մոտենում է եռման կետին, կարծում ենք՝ աչալուրջ հետևողներին տեսանելի է: Հասարակությունը, որքան էլ թերագնահատումներ լինեն, ամենևին էլ հիացած չէ Փաշինյանի գործունեությամբ, էլ չասած, որ նա և իր իշխանությունը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց նկատմամբ կուտակված դժգոհությունը էլ ավելի մեծացնեն: Հասարակությունը տեսնում է, և դրա հիմնական նշաններից մեկն այն է, որ Փաշինյանի «կռուտիտներն» ու մանիպուլ յատիվ հայտարարությունները այլևս չեն աշխատում կամ չեն աշխատում նախկինի նման:

Ու դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի վարկանիշը, ինչպես ասվում է, հասել է «պատմական մինիմումին» ու շարունակում է անկում ապրել: Այնպես որ, շուտով Փաշինյանի վարկանիշը կհասնի իր ամենից սիրած թվին, որն է՝ զրոն: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մոտակա հնարավոր ընտրություններում՝ արտահերթ, թե հերթական, Նիկոլ Փաշինյանը շանս չունի ընտրվելու: Իսկ եթե, չընտրվելով հանդերձ, փորձի էլի կառչած մնալ իշխանությունից, ապա դա էլ նրան արդեն չի օգնի: Կարծում ենք, որ առկա քաղաքական ուժերը այս հանգամանքները պետք է ոչ միայն հաշվի առնեն, այլև կարողանան ճիշտ հաշվարկներ անել, առաջին հերթին՝ երկիրն ու հասարակությունը այս մղձավանջից դուրս բերելու առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում