Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Իրավունք

Քոչարյանի գործով բողոքները քննող դատավորը Սասուն Միքայելյանի եւ մյուսների գործով որոշումներ է կայացրել. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը նախկինում «Մարտի մեկի» գործով որոշումներ է կայացրել եւ նա չի կարող այս գործով անաչառ դատավոր լինել։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին Վերանքնիչ քրեկան դատարանում հայտարարեց Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը նշեց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, ինչը թույլ է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ այդ տարիների դատավոր նշանակելու չափանիշները չեն եղել օբյեկտիվ։

«Դանիելյանի վարույթում քննվող քրեական գործի նյութերն առնչվում են 2008թ. մարտի 1–ի եւ 2–ի իրադարձություններին, որոնցով Դանիելյանը որոշումներ է կայացրել։ Ներկա պահին նա հայտնվել է իր դիրքորոշմանը հակադիր բեւեռում, եւ հիմա ինչպես էլ նա գործի, չի կարող հանդես գալ որպես արդար դատավոր, քանի որ այն փաստական հանգամանքները, որոնք նա հաստատված է համարել 2008թ. Մարտի 1–ի իրադարձությունների փաստերի գնահատման ժամանակ, ներկայումս հակառակն են։ 2008թ. բացահայտ համոզմունք ունենալով, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդումներ, այս դատավորը մասնակից է դարձել դրա իրականացմանը»,–հայտարարեց նա։

Սեդա Սաֆարյանը նշեց, որ դատավոր Դանիելյանի կողմից անարդար դատական ակտեր կայացնելու կանխատեսելիությունը տուժող կողմի համար ներկայումս էլ մտահոգիչ է։

Սաֆարյանը վկայակոչեց Դանիելյանի կողմից «Մարտի մեկի» գործով կայացվել են մի շարք որոշումներ, որոնցով ըստ նրա՝ արձանագրվել է, որ կայացված դատական  ակտերը հիմքում դրված են եղել կեղծ ապացույցներ։

Փաստաբանի խոսքով՝ դատավոր Դանիելյանը որոշումներ է կայացրել «Մարտի մեկի» գործով անցնող Էդուարդ Աշուղյանի, Անդրանիկ Ղազարյանի, Գեւորգ Մանուկյանի, Սասուն Միքայելյանի, Գեղամ Գրիգորյանի, Անդրանիկ Մանուկյանի, Աշոտ Զաքարյանի,  Իսահակ Մալխասյանի, Հայկ Գեւորգյանի նկատմամբ։

Սեդա Սաֆարանը նշեց, որ երեկ իրեն է զանգահարել «Մարտի մեկի» գործով դատապարտված Գեւորգ Մանուկյանը եւ հայտնել, որ իր գործով վերաքննիչ բողոքը քննել է դատավոր Արմեն Դանիելյանը։ 

«Մանուկյանը 2008թ. մարտի մեկին գլխի շրջանում ստացել է վնասվածք, եւ քաղաքական հետապնդումների պատճառով մեկնել է երկրից։ Ներկայումս նա գտնվում է ով Ստրասբուրգում, հացադուլ է հայտարարել Եվրոպական դատարանի շենքի մոտ, խպնդրել է ինձ, որ իր գործը ներկայացնեմ, որպես դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կատարված անարդար դատական ակտի օրինակ՝ հիմնավոր կասկածի տակ դնելով այս գործով դատավորի անաչառությունը»,–ասաց նա եւ հավելեց, որ Գեւորգ Մանուկյանը ներկայումս ամենայն հավանականությամբ ՀՔԾ–ում քննվող «Մարտի մեկի» մայր գործով նորգրավված է, որպես տուժող։

Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ ինքն ու տուժողը չեն վստահում այս դատավորին։

«Դուք որպես դատավոր չեք կարող այս գործով մասնակցել եւ որպես դատավոր կայացրել է արդար որոշումներ»,–ասաց նա՝ միջնորդելով դատարանին  ինքնաբացարկ հայտնել։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Սեդա Սաֆարյանի միջնորդության մեջ նշված այն հանգամանքը, որ Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, հիմք չէ, որ դատավորը չի կարող լինել անաչառ եւ իր գործողություններում բացառապես ենթարկվել օրենքին։

Իսկ ինչ վերաբերվում է այն փաստարկներին, որ այս դատավորը «Մարտի մեկի» գործով որոշումներ է կայացրել, ապա այդ հանագամանքն ըստ դատախազի՝  պետք է փարատի դատարանը։

«Եթե դատարանը սուբյետկիվ ընկալմամբ ձեւավորել է կարծիք, որ իր կողմից նախկինում կայացված որոշումները չեն կարող ազդել այս գործի ելքի վրա եւ որ նա այս գործով կարող է հանդես գալ որպես անաչառ դատարան, ապա համարում ենք, որ դատարանը կարող է շարունակել այս գործի քննությունը եւ այս մասով ինքնաբացարկը պետք է մերժվի»,–ասաց նա։