Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն, ասես միտումնավոր, Հայաստանին մղում է դեպի Արևմուտք

Ռուսաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են Հայաստանին հետ պահել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից։  Ըստ էության, իրենց չհաշվարկված քաղաքականությամբ, Ռուսաստանը` Հայաստանին ավելի է մղում դեպի Արևմուտք, փաստացի տպավորություն ստեղծելով, որ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումից է կախված ոչ միայն հայ ժողովրդի հետագա ապագան, այլ նաև տարածաշրջանում Ռուսաստանի գտնվելու հնարավորությունը։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։

«Հայաստանը հին մշակույթ ունեցող երկիր է, պետական կառուցվածք է և սրանք պետականության այն հիմքերն են, որոնք հազարամյակներով են գալիս, նրանք հազարամյակների պատմություն ունեն, իսկ այսօր պաշտոնական Երևանն ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում»,- նշել է Զախարովան։

Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի այս հայտարարությունը, սակայն այն առաջին հերթին վկայում է հենց Հայաստանի նկատմամբ քաղաքականության թուլության մասին։

Փաստացի, դեպի Արևմուտք Նիկոլ Փաշինյանի շրջադարձը տեղի է ունենում այս ուղղությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի վարած քաղաքականության ձախողման հետ, և փափուկ ուժ կիրառելու Հայաստանին իր ուղեծրում պահելու փոխարեն, Ռուսաստանին ավելի է մղում դեպի Եվրոպա։

Բնավ, զարմանալի չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակում, որտեղ հայտարարել է, թե Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում Հայաստանը ոչ մի սխալ բան չի արել։
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ ու ասել, որ դուք այստեղ , այսինչ պարտավորություններն ունեք ու չեք կատարել, մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում, ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխանը։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, դա հարցը չի լուծելու»,- տեսանյութում նշում է Նիկոլ Փաշինյանը։

Փաստացի, օգտագործվում է ռուսաստանյան որոշ շրջանակների քաղաքական թուլությունն ու վերլուծելու հետ կապված խնդիրները, մինչդեռ Հարավային Կովկասի ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կարող է ավելի մեղմ, ավելի բովանդակային լինել, որի պարագայում Հայաստանը չի էլ փորձի շրջադարձ կատարել դեպի Արևմուտք։

Նարե Սիմոնյան