Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

«Շառից-փորձանքից հեռու». Խաչատուրյանին առաջարկեցին ՍԴ-ի համար

Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկել է, ներկայումս ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարված, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Նախորդ նիստում դատավորները կողմ էին արտահայտվել այդ պաշտոնի համար Դավիթ Բալայանի թեկնածությանը, վերջինս համակարգում հայտնի է որպես անկաշառ և անկախ դատավոր, թեպետ եղբայրը՝ Տիգրան Բալայանը, դեսպանն է Բրյուսելում և Եվրամիությունում, իսկ մի եղբայրն էլ եղել է պաշտպանության փոխնախարարը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սրտով չէր Դավիթ Բալայանի թեկնածությունը և ամեն ինչ արեցին, որպեսզի նրա ընտրությունը հարամեն և խափանեն։ Ի վերջո, դատավորների ընդհանուր ժողովը արդեն ընտրել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը ուշագրավ սորոսական անցյալ ունի, եղել է այդ կազմակերպության ղեկավարներից մեկը, իսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ տեղավորվել Բարձրագույն դատական խորհրդում։ Այժմ էլ գործուղվում է Սահմանադրական դատարան՝ ՍԴ-ն վերջնականապես Նիկոլ Փաշինյանի տակ մտցնելու խորը ցանկությամբ։

Թե որն է պատճառը, որ դատավորներն այս անգամ նման որոշում են կայացրել, չի հայտարարվում։ Ըստ երևույթին դատավորներն իրենք էլ հասկացել են, որ իշխանությունը փակուղու առաջ է կանգնեցնում իրենց և ներկայացրած ցանկացած նորմալ թեկնածություն անպայման խորհրդարանում արգելափակվելու է։

Թերևս որոշել են շառից փորձանքից հեռու, իշխանության հետ գլուխ չդնել և առաջարկել իշխանության նախընտրելի թեկնածուին։ Սա նաև վկայում է դատաիրավական համակարգում Փաշինյանի գործողությունների հետևանքների մասին։

Վաղուց այլևս չափազանց անկախ դատավորների մեծ մասը լքել է համակարգը, շատերն էլ դարձել են գործող իշխանության կամակատարները։

 Վանուհի Իվանյան