Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» կուսակցությունը նոր խոսք և նոր մոտեցումներ է բերելու Հայաստանի քաղաքական դաշտին․ Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» կուսակցության առաջիկա համագումարը կարող է դառնալ Հայաստանի նորագույն պատմության առանցքային և կարևորագույն էջերից մեկը։ Կուսակցությունը նոր խոսք և նոր մոտեցումներ է բերելու Հայաստանի քաղաքական դաշտին։

Ապրիլի 5-ի երեկոյան ժամը 18.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գումարվելու է կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, իսկ կուսակցության հիմնադիրը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է։

Կարճ ժամանակում, երբ Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին և փաստերով ապացուցեց գործող իշխանությունների ապիկար գործելաոճի իրական բնույթը, «Համահայկական ճակատ» շարժմանը հաջողվել է լայն զանգվածների հավաքել իր շուրջ։ Բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհայտ և հայտնի անձինք իրենց աջակցությունն են հայտնել «Համահայկական ճակատ» շարժմանը և Հայաստանի իշխանություններին փոխելու շարժման մոտեցումներին, բայց պայքարն ավելի ինստիտուցիոնալ հունի վրա դնելու համար, Արշակ Կարապետյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, որն, ի դեպ, չի փոխարինելու շարժմանը, շարժումը մնալու, հզորանալու և ավելի նոր թափով է աշխատելու, իսկ «Համահայկական ճակատ» կուսակցությունն արդեն ինստիտուցիոնալ կառուցվածքով է ներկայանալու քաղաքական դաշտին և իր խոսքն է բերելու։

Ինչպես և շարժումը, կուսակցությունը ևս դավանում է հանրությանը պետականության շուրջ համախմբելու գաղափարը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն ուղերձով դիմել է պահեստազորի սպաներին, գիտնականներին, բժիշկներին, կրթական համակարգի ներկայացուցիչներին։ «Մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք մեր ապագա սերունդների մոտ։ Նրանք մեզ չպետք է մեղադրեն վախկոտության, անգրագիտության և թուլության մեջ, մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ապտակ հասցնի հայ ժողովրդին, պետք է պատրաստակամ լինենք և պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը։ Այս ամենն է մեր սերունդի պարտականությունը հայ ժողովրդի ապագայի առջև»,- ասել է Արշակ Կարապետյանը։