Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար
Քաղաքականություն

ԱԺ նախագահի սայթաքումը. քարտեզ չունեն

Հայաստանի գործող վարչախումբը, ադրբեջանական պահանջներն արդարացնելու իր ջանքերում, երբեմն անցնում է չափը և հայտնվում անհեթեթ իրավիճակում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ, սոցիալական ցանցերում երկու անգամ խմբագրել է իր իսկ գրառումը՝ նոր քարտեզներ նշելով։ 
«ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել , ոչ էլ նման քննարկում կա», տելեգրամյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով Հայաստանի տարածքն արտացոլող քարտեզ։ Սակայն րոպեներ անց խմբագրել է նույն գրառումը, մեկ այլ քարտեզ տեղադրել, ընդ որում, ի տարբերութուն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը։
«Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ, այդ քարտեզով մենք անկախացել ենք և դա քննարկման ենթակա չէ»,- գրել է Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ նա որևէ պարզաբանում չի արել, թե ինչու՞ է երկու անգամ փոփոխել իր իսկ դրած քարտեզը, որոնց տարբերությունն առանցքային է։
Մի կողմից գործող իշխանությունն ամեն գնով ցանկանում է կատարել Ադրբեջանի պահանջը` հասկանալով, որ հակառակ դեպքում պատերազմին դիմակայել չի կարողանալու, մյուս կողմից էլ խնդիր ունեն հանրության հետ հաղորդակցվելու, հստակ բացատրելու, ընդհուպ հանրային շերտերի հետ աշխատելու, կամ էլ լավագույնը՝ խոստովանելու սեփական անձեռնհասությունն ու ապիկարությունը և լքելու իշխանությունը՝ այն թողնելով ավելի պատրաստված և հանուն պետության գործող ուժերի։ Փոխարենը փորձում են մանիպուլացիաներով և կեղտոտ քարոզչական հնարքներով հանրությանը համոզել, թե հայկական տարածքները «բուն ադրբեջանական» են։
Ահա հենց սա էլ իրականում այն դավաճանությունն է, որի մասին խոսում է ողջ հանրությունը։

Հայկ Հակոբյան