Ռուսական հեռուստալիքների հեռարձակման հետ կապված՝ նոր զարգացումներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված թեման, կարծես, ուշագրավ շարունակություն է ստանում։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ արգելվել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը, որից հետո աշխատանքից ազատվել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, ի պատասխան նշյալ հաղորդման «անջատման» պահանջի, Միլիտոնյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ դա անել, սակայն պարզվել է, որ նման հնարավորություն կա, և Միլիտոնյանին պարտադրել են հրաժարականի դիմում գրել։ Ավելին, տեղեկություններ կան, որ կապի օպերատորների հետ աշխատանքներ են տարվում, որ տվյալ հաղորդաշարը հեռարձակող հեռուստաընկերությունը նրանց հեռուստացանցում առայժմ ցուցադրվի միայն թվային մուլտիպլեքսի բլոկում, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են: Բանն այն է, որ վերոնշյալ որոշումը չի կարող տարածվել հեռարձակող օպերատորների վրա։ Սրանով, սակայն, իշխանությունները չեն սահմանափակվելու:
Թերթի տեղեկություններով, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնականապես որոշվելու է հանրային մուլտիպլեքսում ռուսական երկու ալիքի հեռարձակումը դադարեցնելու հարցը, որի հետ կապված հիմա համապատասխան փաստաթղթերն են պատրաստում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները ներկայում քննարկում են՝ կա՞ն, արդյոք, հնարավորություններ, որպեսզի ընդհանրապես ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը արգելվի նաև օպերատորների ցանցում: Սա, սակայն, չափազանց խնդրահարույց է, քանի որ այն կլինի ՀՀ քաղաքացիների՝ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու իրավունքի շատ լուրջ խախտում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան