Ի՚նչ նպատկ է հետապնդում ՌԴ ԱԳՆ-ն
Ռուսաստանը Բրյուսելում կայացած հանդիպումը գնահատում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, թե Մոսկվային հայտնի է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրս բերմանը։
Հայտարարելով, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով։
Ռուսական կողմի այս մտահոգությունը , իհարկե, հասկանալի է, անհասկանալի է հանդիպմանն այսպիսի լուրջ և ուռճացված դեր վերապահելու Մոսկվայի քայլը։ Փաստացի, Փաշինյանը ձախողեց Բրյուսելում կայացած հանդիպումը որևէ երաշխիք չստանալով՝ և մինչ հանրությունը, փորձագետները և քաղաքագետները արձանագրում են այս իրողությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ից հերթական անգամ հանդիպումը ներկայացնում են կարծես պատմական և ճակատագրական իրադարձություն։
Իրականում բարդ է ասել, որ Ռուսաստանում չեն հասկանում այս հանգամանքը, և, ընդհակառակը, պետք էր պարզապես անուշադրության մատնել և փորձել առաջ մղել ռուսական փափուկ ուժը Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը բարձրացնելու համար, փոխարենը հենց իրենք են սրում իրավիճակը՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ կայացած հանդիպմանը ինչ-որ խորհրդավորության շղարշ հաղորդելով։
Արդյոք ՌԴ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ չի փորձում օգնել Նիկոլ Փաշինյանին և նրա արևմտյան հովանավորներին, բարդ է ասել։
Աննա Հովնանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան