Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Պետք չէ երկնչել, պետք է գնալ համարձակ լուծումների, այլապես պետականության կորուստը կլինի անխուսափելի. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ընդդիմության մոնոլիտը։ Հարգելի բարեկամներ, այսօր ցանկանում եմ կիսվել ընդդիմության վերաբերյալ մի քանի թեզերի շուրջ։Այս օրերին Հայաստանում առկա է երկու հակադիր բևեռներ' իշխանական մոնոլիտ բուրգը,եվ դրան հակադրված արտախորհրդանական եվ խորհրդարանական ընդդիմության հավաքական կազմը։Ինչ է իրենից ներկայացնում իշխանական բուրգը։Դա մեկ պատուհասի շուրջ հավաքված ապիկարների եվ որոշ տեխնոկրատ ոչնչությունների բոլուկն է։Իրենց իսկ ագիտատորներից մեկի շուրթերով ժամանակին հնչել է դրանց հավաքական անվանումը 'ուսապարկեր։Այդ զանգվածը երբեք չի դավաճանելու գլխավոր պատուհասի,քանի որ նրանցից եվ ոչ մեկը որևէ մասնագիտություն չունի,չունի տնտեսվարման փորձ,պատմություն եվ մինչև ԱԺ հայտնվելը սոված,ծարավ քարշ էին գալիս գարեջրատներում,մեկի հաշվին սիգարետ կամ նիսյա գարեջուր մուրալու տենչով։Դրանք հիմա հայտնվել են իրենց անփառունակ կյանքի օլիմպում եվ իրենց գաղջ մարմնի ամեն բջիջով պարտական են իրենց ամսեկան երկու հազար ԱՄՆ դոլար գցող գլխավոր չարիքին։Ուստի դրանց հետ ինչ որ սեպարատ հույսեր կապելը ,սեփական ապուշության խոստովանություն կլինի ։Հիմա դառնանք ներկա ընդդիմությանը ։Ըստ իս ընդդիմության մեջ ձևավորվել է երկու շերտ։Առաջինը խորհրդարանում երկիրը հանձնողին ,,պարոն վարչապետով,, դիմողներն են,որոնք փաստացի ևս վերածվել են երկու հազար ԱՄՆ դոլար ստացող այլ տիպի ուսապարկերի։Այո, խորհրդարանական ընդդիմության մեջ հայտնված շատերը ևս կյանքի ընթացքում ոչնչի չեն հասել,չունեն գիտելիքներ,չունեն կիրառական աշխատանքի փորձ եվ պատմություն։Դրանց հետ էլ իշխանափոխության հույս կապելը ևս կլինի ապուշության վկայություն։Հիմա անդրադառնանք արտախորհրդանական ընդդիմության խայտաբղետ հարթակին։Հասկանալի պատճառներով չեմ ցանկանում քննարկել մի քանի ոչ ինստիտուցիոնալ ագրեսիվ խմբակների,որովհետև դրանք դեպի ընդդիմություն գործուղված տրոյական ձիեր են,այն էլ կարկատած թամբերով,որի վրա հեծել է Ենոքավանի պատուհասը։Հպանցիկ հայացքով իսկ ակնառու է ,որ արտախորհրդարանական ընդդիմության առանցքը կազմում են երկու միավորումներ եվ մի քանի տասնյակ անհատ գործիչներ,որոնց օգտակար գործողության գործակիցը բավականին հեղհեղուկ է։Ակնհայտ է նաև,որ արտախորհրդարանական ընդդիմությունը կանգնած է մի հանգրվանում,որտեղ նրա քաղաքական ղեկավարները փորձում են գծել պայքարի,դիմադրության ալգորիթմը եվ այստեղ անկյունաքարային է դառնում փողոցային պայքարի նկատմամբ անվստահությունը,եվ պայքարի այդ մեթոդին հանրության լայն շերտերի չմասնակցելու զանգվածային,բայց անձնական որոշումը։Ինչ անել?:
1.Անհրաժեշտ է գիտակցել մի կարևոր հանգամանք։Դա քաղաքացիների իրական եկամուտների եվ սպառողական նվազագույն զամբյուղի տարբերության հարցն է։Մարդիկ հարաբերական խաղաղ պայմաններում դժվարությամբ են հոգում սպառողական նվազագույն զամբյուղի խնդիրը եվ վախ ունեն,որ իրավիճակի սրման դեպքում իրենց տնտեսությունները կհայտնվեն փլուզման վիճակում։Հիմնականում դրանով է պայմավորված մարդկանց թվացյալ անտարբերությունը եվ ահա այստեղ է ,որ իրական ընդդիմությունը ունի անելիք։Մարդկանց,տնային տնտեսությունների ղեկավարներին պետք է ուղարկել հստակ ազդանշան,որ իշխանափոխությունից հետո ձեւավորված կառավարությունը գալիս է նոր ծրագրով,նոր տեխնոկրատ որոշումներով։Գաղտնիք չէ,որ ներկա իշխանությունը սպառել է էքստենսիվ,հորիզոնական զարգացման ռեսուրսը,իսկ նոր մարդիկ պետք է բերեն ինտենսիվ,ինովացիոն,ուղղահայաց խորությամբ զարգացման ծրագիր եվ ամենակարևորը պետք քաղաքացիներին տալ հնարավորություն ընտրելու կայուն վատի եվ հնարավոր գերազանցի միջև։Ինչ է դրա համար պետք?
1.Արտախորհրդարանական իրական ուժերի կոնսոլիդացիա
2.Ստվերային կամ նոր հնարավոր կառավարության կազմ'տեխնոկրատ մենեջերների գերակայությամբ։
3.Ստվերային կառավարության կազմը պետք է ներկա իշխանությունների ցանկացած որոշում,կարգադրություն,նախագիծ ենթարկի ամենօրյա դիտարկման,վեր հանի դրանց մեջ առկա խնդիրները,եվ տա իր լուծումները։
4.Ստվերային կառավարությունը պետք է հրապարակի մի քանի հիմնորոշ հարցերի վերաբերյալ իր անբեկանելի խոստումները,որոնց մեջ պետք է լինեն առնվազն'
1.Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման արգելք
2.Բնական մենաշնորհների սակագների աճի արգելք հստակ ժամկետներով
3.Շրջանառության հարկի դրույքների աճի արգելք
4.Ճանապարհային տուգանքների քաղաքականության վերանայում
5.Գույքահարկի դրույքների բարձրացման արգելք
6.Ակցիզային հարկի դրույքների աճի վերանայում
7.Ակադեմիական քաղաք կոչված հիմարության առկալման խոստում
8.Վերջին վեց տարիների ընթացքում իշխանական բուրգի պաշտոնյաների լյուստրացիա եվ ֆինանսական գումարների ետ վերադարձ,այսինքն ստացված աշխատավարձերի եվ պարգևների հանրագումարները պետք է ետ վերադարձվեն պետական գանձարան։
Եվ էլի բազմաթիվ թեմաներով հստակ խոստումներ։Շատերը կարող են տարակուսել եվ կարծիք հայտնել,որ այդ ամենը կբերի բյուջեի մուտքերը նվազման։Պետք չէ անհանգստանալ,որովհետև այդ վտանգը կա եվ կլինի էքստենսիվ զարգացման մոդելի պարագայում,բայց ինովացիոն մոդելի դեպքում արտադրության,գիտության,տեխնիկայի նոր ճյուղերի գործարկումը բյուջե կբերի տասնյակ,հարյուրավոր անգամ ավելի մուտքեր,քան հիմա,երբ երկիրը պարզապես նստած է վերին Լարս կոչված ասեղի վրա։
Ինչ է խանգարում իմ կողմից նկարագրված հաջողությանը?:Ըստ երևույթին դա ընդդիմության առաջնորդի հարցն է,որը սակայն կարելի է բավականին արդյունավետ կարգավորել կոալիցիոն կամ ռոտացիոն կառավարման գործիքի օգնությամբ։Իհարկե դա նորույթ կլինի ՀՀ քաղաքական կյանքում,բայց պետք չէ երկնչել,պետք է գնալ համարձակ լուծումների,այլապես պետականության կորուստը կլինի անխուսափելի։