ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին X-ում կիսվել է Politico պարբերականի՝ երկրի արտադրած ռազմական տեխնիկայի վերաբերյալ ծավալուն հոդվածով՝ ընդգծելով, որ Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն ուզում են ձեռք բերել, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին:
Politico-ն նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճնշման արդյունքում երկրի պաշտպանական արտադրությունն ուժեղացվել է՝ ի պատասխան Ուկրաինայում պատերազմի և Եվրոպայի ռազմական ոլորտի արդիականացման անհրաժեշտության, ինչպես նաև ամբողջ աշխարհում պահանջարկի աճի ֆոնին:
Նշվում է, որ Փարիզից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ գտնվող գործարանը ցանկանում է կրկնապատկել Ֆրանսիայի ամենավաճառվող ռազմական սարքավորումներից մեկի՝ Thales ընկերության Ground Master օդային հսկողության ռադարների արտադրությունը, քանի որ դրանց պահանջարկը մեծ է:
Դրանք նախագծված են օդային սպառնալիքները՝ ռեակտիվ կործանիչներ, հրթիռներ և ուղղաթիռներ հայտնաբերելու համար: Դրանք նաև ունեն նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս տարբերակել անօդաչու թռչող սարքերը թռչուններից: 30 միլիոն եվրո արժողությամբ GM 400 Alpha-ն կարող է օբյեկտները տեսնել 500 կիլոմետր հեռավորության վրա: GM 200-ներն ունեն ավելի կարճ հեռահարություն՝ 250 կիլոմետրից մինչև 350 կիլոմետր:
Նշվում է, որ Thales ընկերությունը, որը համատեղ վերահսկվում է պետության և կործանիչներ արտադրող Dassault Aviation-ի կողմից, Եվրոպայում ռադարների արտադրության ոլորտի առաջատարն է և աշխարհում երրորդը ԱՄՆ-ի Lockheed Martin-ից և Raytheon-ից հետո:
Ներկայում ընկերությունը տարեկան արտադրում է 10 ռադար, սակայն թիրախը տարեկան 20-ից ավելի ցուցանիշին հասնելն է:
Հոդվածում նշվում է, որ Thales-ի օդային հսկողության ռադարները նաև հանդիսանում են նախկինում Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող երկրների հետ պաշտպանական կապերի խորացմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի հիմնական բաղկացուցիչը:
Անցած ամիսներին Փարիզը երեք GM 200 է վաճառել Հայաստանին, մեկը՝ Մոլդովային:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան