Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Բաքվի բանտերից հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ մեկ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ․ Վահե Հովհաննիսյան

Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։ Սա հստակ բանաձև է, որը պետք է հասկանալ։ Եթե մենք համառ ու ինտենսիվ չպայքարենք Երևանի բանտերում պահվող քաղաքական բանտարկյալների համար, չենք կարողանալու պայքարել Բաքվում մեր արժանապատվության կալանավորների համար։

Եթե դատավորը հարգի 2 ընդդիմադիր խմբակցությունների միասնական երաշխավորագիրը, ապա երկրում նոր մթնոլորտ է ստեղծվելու. կարձանագրվի հարգանք՝ քաղաքական միավորի, քաղաքական քայլի հանդեպ։ Սա երկրի համար միանշանակ օգտակար է։

Եթե դատավորն արհամարհի երաշխավորությունը, ապա դա ուղիղ կոչ է բոլորիս՝ կրկնապատկել-եռապատկելու պայքարը բանտերում գտնվող մեր ընկերների համար, ընդ որում՝ թե´ Երևանի, թե´ Բաքվի բանտերում։

Մենք պետք է ընդունենք նոր խաղի կանոն, որը նաև բարոյականության ճգնաժամային նորմ է համատեղ պայքարի. յուրաքանչյուր ընկերոջ, յուրաքանչյուր թիմակցի համար պետք է համառ պայքարել։ Հնարավոր չէ հաջող պայքար, եթե քո կողքինին կտանեն բանտ, իսկ դու անհոգ շարունակես քո կյանքը։

Իմ խորին համոզմամբ՝ պետք է ուժեղացնել պայքարը բանտերում գտնվող մեր ընկերների համար։ Բուն պայքարը կմաքրի, կզուլալի մթնոլորտը։ Գոնե իրար հանդեպ ազնիվ կլինենք։ Ա. Աշոտյանը, Վ. Սաղաթելյանը, Ն. Սամսոնյանը, Ն. Մալյանը, Մ. Ասլանյանը պետք է ազատ արձակվեն։ Այնպես, ինչպես Բաքվի բանտերում գտնվող հայերը։ Սրանք փոխկապակցված պրոցեսներ են։ Սկսենք մեր բանտերից ու ավելի վստահ կկարողանանք գործել Բաքվի բանտերում գտնվողների համար»։