Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Իրավունք

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մազի բնակիչը կալանավորվել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մազի բնակիչը կալանավորվել է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 2 եղբայրների։

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ընդհանուր 3․77 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով լցված 3 ապակյա սրվակ, ինչպես նաև զիպ փականով 4 պոլիէթիլենային տոպրակ ու էլեկտրական գրամային կշեռք:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված 3․77 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը «Կոկաին» տեսակի թմրամիջոց է:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիշյալ թմրամիջոցը «Տելեգրամ» հավելվածի միջոցով հետագա իրացման նպատակով ձեռք է բերել եղբայրներից մեկը, ում մոտից էլ հայտնաբերվել է թմրամիջոցը։

Խուզարկություն է կատարվել նաև վերջինիս՝ գյուղում գտնվող տան և դրան կից օժանդակ կառույցներում, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի փաթեթավորման համար նախատեսված պարագաներ և տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ պլաստմասե տարրայում և 9 փաթեթներում լցված՝ ընդհանուր 172.89 և 14.1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված, փաթեթավորված՝ ընդհանուր 2,2 գրամ քաշով «MDMA» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, «LSD» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված 1 փաթեթ, «Մարիխուանա»-ի յուղով լցված 5 սրվակ, 1 փաթեթում առանձնացված մուգ շագանակագույն զանգված, որը նախնական տվյալով հանդիսանում է «Կոշտ» տեսակի թմրամիջոց, ևս մեկ 1 փաթեթ՝ լցված ընդհանուր 4.1 գրամ ընդհանուր քաշով մուգ գույնի չորացված զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի սերմերի թվով 19 տուփ, տարբեր տեսակի չորացված սնկանման զանգվածներով 66 փաթեթ, ինչպես նաև դեղնականաչավուն հետքերով 2 տարրա, աղաց և այրված հետքերով ծխամորճ:

Նշված բոլոր զանգվածները ներկայացվել են դատաքիմիական, դատաբուսաբանական համալիր փորձաքննության։

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է։

Ձեռնարկվում են քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյուս եղբայրն արգելանքից ազատ է արձակվել՝ դրա հիմքերի վերացման պատճառով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: