Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանը կեղծիքներ է տարածել Արշակ Կարապետյանի վերաբերյալ

«Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումն ու անցկացրած համագումարը հարուցել է Հայաստանի գործող իշխանությունների վախը, որևէ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն արձագանքները, որ տալիս են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, գրեթե նույն տոնայնությամբ, ինչ` ադրբեջանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին էր հանձնարարված հեգնական տոներով պատասխանել Արշակ Կարապետյանին և կեղծիքներ տարածել նրա վերաբերյալ։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արդրանիկ Քոչարյանը ստերի մի ամբողջ կույտ է տարածել, նշել է, որ ինքը նայել է ամբողջ համագումարի ընթացքը, և ավելացրել, թե «Արմենիա Մարիոթում» կայացած համագումարը սակավամարդ է եղել։ «Էնքան տպավորված եմ նաև «Մարիոթում» համագումարից, նայեք համագումարի դահլիճն ինչի՞ ցույց չտվեցին», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Մինչդեռ համագումարի դահլիճից ստացված տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին շատ ավելի մարդիկ են մասնակցել, քան՝ բազմաթիվ այլ առաջատար կուսակցությունների նման միջոցառումներին։

Անդրանիկ Քոչարյանը նաև կեղծիքներ է տարածել Արշակ Կարապետյանի վերաբերյալ՝ կրկին հիշելով ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ավելին, Կարապետյանին կոչ է արել վերադառնալ Հայաստան և Հայաստանում ստեղծել իր նշած տրիբունալը, որը պետք է դատի Նիկոլ Փաշինյանին։

Ըստ ամենայնի՝ հենց Արշակ Կարապետյանի այս առաջարկն է, որ հունից հանել է գործող իշխանությունների ներկայացուցիչներին և իրենք էլ չեն բացառում, որ Հայաստան վերադառնալու դեպքում, Արշակ Կարապետյանը ձերբակալվելու է գործող իշխանությունների կողմից, մինչդեռ փաշինյանական իշխանության որևէ իրավապահ մարմին մինչ օրս որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր որևէ քրեական գործի վերաբերյալ, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չափազանց ծանր է տանում իր հասցեին քննադատությունը և հատկապես Արշակ Կարապետյանից։

Իրենց ցինիզմի և լկտիության այն դոզան, որով փորձում են նսեմացնել «Համահայկական ճակատ» շարժմանը և նրա առաջնորդին, ընդամենը խոսում է մեկ բանի՝ գործող իշխանությունների վախերի մասին։