Հայաստանում լողացող արևային էլեկտրակայան կարող է հայտնվել
Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն արևային էներգիայի արտադրության բաժինը հասցնել 15 %-ի, համենայնդեպս կառավարության երկարաժամկետ նպատակների մեջ այս ցուցանիշն է ամրագրված, բայց, ըստ մասնագետների` հնարավորություն կա առնվազն ոչ թե 15, այլ մինչև 20 %-ի հասցնելու։
Ոլորտի ճանաչված մասնագետները նշում են, որ Հայաստանում նույնիսկ իշխանությունների կողմից բյուրոկրատական քաշքշուքների, արևային նոր կայանները էլեկտրացանցերին միացնելու դժվարությունների, ինչպես նաև վարկավորման առումով առանձնապես ոչ արտոնյալ պայմանների պարագայում էլ, հանրության մի հատվածը շահագրգռված է արևային վահանակներ տեղադրել իր ձեռնարկությունների և տների տանիքներին՝ զգալիորեն նվազեցնելու էլեկտրաէներգիայի ծախսերը։
Առաջիկայում, Հայաստանում հնարավոր է նաև ևս մեկ նորամուծություն ներդրվի` արևային էներգիայի առումով։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու ֆրանսիական «Տրանսէներգիա» ընկերությունը մտադիր են Երևանյան լճի վրա 150 կիլովատ հզորությամբ լողացող էլեկտրակայան տեղակայել։
Առայժմ նախագիծը միայն մտադրությունների և մշակման դաշտում է, դեռևս գործնական քայլի չեն անցել, սակայն լողացող էլեկտրակայանների տեղակայումը չափազանց մեծ հնարավորություններ կբացի արևային էներգիայի զարգացման համար։
Երևանյան լիճը եզակի չէ, կան նաև այլ փոքր ջրային տարածքներ, որոնց վրա հնարավոր է լողացող էլեկտրակայաններ տեղակայել, դրանք ոչ միայն կօգնեն արևային էներգիա ստանալուն, այլ նաև լուրջ բնապահպանական օգուտներ կբերեն ջրային ավազաններին և ջրային կենդանական աշխարհին։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար