Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
iPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին
Քաղաքականություն

Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ․ 1or.am

1 or.am-ը գրում է․

 

Կառավարությունն ամփոփում է 2023 թ. ծրագրերը։ Թիրախում բյուջեն է, կատարողականը։ Տնտեսության աճ, միջին աշ[ատավարձի բարձրացում, 2 տոկոս միջին գնաճ, 0,6 տոկwս գնանկում։ Սա է արձանագրում ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Բայց այս ցուցանիշները նկատելի չեն շարքային քաղաքացիների համար։ Թեմայի վերաբերյալ 1 or.am-ը հարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

- Պարո՛ն Սարգսյան, 2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է, միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, սակայն միջին վիճակագրական քաղաքացին այն չի զգում։ Ինչո՞ւ։ 

Տնտեսությունը ոչ թե աճ է գրանցել Հայաստանի տնտեսական ներուժի, այլ՝ բացառապես վերարտահանման հաշվին։ Նույնիսկ ֆինանսների նախարարությունն է բյուջեի նախագծում ներառում, որ տնտեսության աճին խթանող գործոններից է եղել ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքի սահմանափակումների հաշվին ապրանքներ են ներկրվել Հայաստան, ապա վերարտահանվել Ռուսաստան։ Նույնը՝ հակառակ ուղղությամբ։ Մեծ դեր է խաղացել նաև տրանսպորտային միջոցների արտահանումը։ Եվ բնական է, որ հասարակության լայն շերտն այս փոփոխությունը չէր կարող զգալ։ Օրինակ, եթե տնտեսությունն աճում է արդյունաբերության հաշվին,  այն ներառում է լայն զանգվածներ՝ աշխատատեղեր և այլն։ Աճի հաջորդ գործոնը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Հայաստան բնակչության ներհոսքն էր՝ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ՌԴ IT ոլորտի մասնագետների, որոնք եկան Հայաստան, մինչև իրենց հարմար երկիրն կընտրեին, ինչից հետո էլ տեղափոխվեցին։ Նշեմ, որ այժմ տնտեսությունը սկսել է աճի դանդաղման  կամ նվազման միտում ցուցաբերել։

Տնտեսության մյուս ճյուղերում և՞ս աճը վիճակագրական խաբկանք է։

Այո՜, այդ աճն էլ բավական նկարված է։ Օրինակ, արդյունաբերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճ էր գրանցում, սննդի արդյունաբերությունը՝ 6 տոկոս նվազում, խմիչքի արտադրությունը՝ ևս։ Աճը շատ փոքր ոլորտներում է, հարաբերական թվերի մեջ մեծ թիվ է ցույց տալիս, բայց իրականում շատ ոլորտներում աճ չկա։ Դուք էլ նշեցիք, որ տնտեսությունն աճում է, բայց ներառական չէ, ամբողջ բնակչությունը ներգրավված չէ։ Արդյունաբերությունն աճում է, բայց սննդի արդյունաբերությունը նվազում է, սա նշանակում է, որ հասարակությունն ավելի է աղքատացել։ Այս թվերն ասածիս ուղիղ ցուցիչն են։ 

12-ամսյա կտրվածքով, այսինքն 2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Սա ինչպե՞ս կարելի բացատրել:

Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ Վերցնում են բոլոր ապրանքների և ծառայությունների գները, միջին գնաճը երևում է 2 տոկոս, բայց մարդկանց հիմնական սպառման ապրանքներն ու ծառայությունները թանկանում են։ Օրինակ, խմիչքը և ծխախոտի արտադրատեսակները 2024 թ առաջին եռամսյակում 8 տոկոսով թանկացել են։ Իհարկե, խաբուսիկ է նաև այս 8 տոկոսը, որովհետև միայն մրգային օղիների ոլորտում 800 դրամից 3200 դրամ է դարձել ակցիզային հարկը։ Այսինքն, միայն սրա հաշվին արդեն եռապատկվել է։ Շատ դեպքերում կարող ենք տեսնել, որ հացի գինը պահպանվել է, բայց ունեցել է քաշի կորուստ։ Սա գնաճում չի երևում։ Ապրանքներն ամսվա 1-5-ը այլ գին են ունենում, դրանից հետո՝ այլ, որովհետև վաճառողներն էլ են քաջ գիտակցում, որ դա թոշակների, նպաստների, աշխատավարձերի ստացման ժամանակահատվածն է, բարձրացնում են, ամսվա երկրորդ հատվածում՝ նվազեցնում, և միջինում գնաճ ցույց չեն տալիս։ Մենք  2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս  գնաճ չունենալուն։  Օրինակ, ռեստորանային բիզնեսում ցույց է տրվում, որ գնաճը կազմել է 2-3 տոկոս, բայց 3 տարի առաջ այնպիսի գնաճ ենք ունեցել, որ Երևանի ռեստորանային գները գերազանցում են Եվրոպայի սրտում գտնվող ամենաթանկ համարվող սրճարանների և ռեստորանների գներին։ 

Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով: Ինչպե՞ս են ստանում այս թվերը, երբ ՀՀ հասարակ քաղաքացին այս փոփոխությունը չի զգում։

Աշխատավարձն էլ նույն գնաճի նման խաբուսիկ ցուցանիշ է. մի հատվածի միջին աշխատավարձի հաշվին բարձր է մյուսի աշխատավարձից։ Հիմա միջին աշխատավարձը 270 հազար դրամի շրջանակներում է, որը IT ոլորտի համար ցածր է, իսկ սովորական շրջանակների համար՝ բավական բարձր։